Էլաթիա (լեռ)
Էլաթիա | |
---|---|
Էլաթիա լեռ․ առջեւը՝Փոթամի գիւղը եւ Նեսթոս գետը | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Տրամա նահանգ |
Վայր | Յունաստան |
Լեռնաշղթայ | Ռոտոփի լեռնաշղթայ |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 1826 մեթր |
Բարձրագոյն գագաթ | Ցաքալօ (1826մ․) |
Էլաթիա (յուն․՝Ελατιά)․ հիւսիսային Յունաստանի լեռ։ Բարձրագոյն կէտն է 1826մ․։ Էլաթիա լերան անտառը Յունաստանի մեծագոյն անտառն է, 700քլ² տարածութեամբ։[1] [2] [3] [4]
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլաթիա լեռը կը գտնուի Տրամա նահանգը, Մակեդոնիա, յունապուլկարական սահմաններուն մօտ եւ կեդրոնական Ռոտոփիին մաս կը կազմէ։ Կը սահմանուի արեւելքէն Մեղալօ Ռեմա գետէն, իսկ արեւմուտքէն Տոսփաթիս գետէն։
Բարձրագոյն գագաթն է Ցաքալօ (1826մ․)։ Կը յաջորդեն Օքսիես (1811մ․), Էլաթիա (1647մ․), Պուզալա (1631մ․), Փիրամիտա Քութրա (1628մ․), Զերվօ (1578մ․), Քալիվիա Ղրավանի (1556մ․), եւայլն։
Էլաթիա լեռէն կը բխին բազմաթիւն առուակներ, ինչպէս նաեւ Վաթիրեմա գետը․ կը կոչուի նաեւ Մաւրօ Ռեմա։ Փիրամիտա Քութրա գագաթին մօտ, Էլաթիա անտառին կեդրոնը, կը գտնուի Էլաթիային Անտառային Գիւղը, ուր ամէն տարի 20 Յուլիսին (Փրոֆիթիս Իլիաս տօնին) տեղի կ՛ունենայ Սարաքացանիներուն հանդիպումը։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բուսականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլաթիա լերան անտառը Յունաստանի մեծագոյնն է։ Անտառը կ՛ընդգրկէ բազմաթիւ ծառերու տեսակներ, ինչպէս օրինակ՝ կարմիր եղեւնի, սոճի, մայրի, հաճարենի, ցարասի, բարտի, դղքի, կաղնի, վայրի վարդենի, եւայլն։
Լերան արեւմտեան մասին, Մաղուլա կոչուած վայրին մէջ կայ Յունաստանի ցարասիի միակ անտառը։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռը կը պատսպարէ բազմաթիւ կենդանիներ, ինչպէս օրինակ՝ սրճագոյն արջը, ճագարը, գայլը, վայրի կատուն, վայրի աղաւնին, արծիւը, բազէն, փայտփորիկը, եւայլն։
Էլաթիային գիւղերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլաթիային լանջերուն կը գտոնւին հետեւեալ գիւղերը․-
- Անօ Մանտրիա
- Քաթօ Մանտրիա
- Քարովօ
- Այթորահի
- Սիքիտիա
- Միլիթոս
- Թիսաւրոս
- Քլիսթա
- Էլաթիա
- Վաթիրեմա
- Սքալոթի
- Քոքինօ
- Սիտիրոներօ
- Օրոփետիօ
- Փափատես
- Լաքուտա
- Քալիքարփօ
- Միլոփեթրա
- Փսիհրօ
- Միքրոմիլիա
- Տիփլոհորի
- Մելիսոմանտրա
- Փոթամի
- Տելթա
- Մաւրոհորի
- Քալիվիա Քարիոթի
- Աղրիոքերասիա
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Էլաթիա լերան բուսական աշխարհը