(Translated by https://www.hiragana.jp/)
Ժան-Փոլ Պելմոնտօ — Ուիքիփետիա Jump to content

Ժան-Փոլ Պելմոնտօ

Ժան-Փոլ Պելմոնտօ
ֆրանսերէն՝ Jean-Paul Belmondo
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Jean-Paul Charles Belmondo[1][2][3]
Ծնած է 9 Ապրիլ 1933(1933-04-09)[4][5][6][…]
Ծննդավայր Նէյի-սիւր-Սեն, Ֆրանսա[7][8][9][…]
Մահացած է 6 Սեպտեմբեր 2021(2021-09-06)[10][11][3][…] (88 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսա[3]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[12]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Էլզասի դպրոց?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Խաղարկութեան արուեստի ազգային բարձրագոյն արուեստանոցԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Կայսերական վարժարան․ այժմ՝ Լուի լէ Կրան Երկրորդական վարժարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Մասնագիտութիւն ժապաւէն արտադրող, շարժապատկերի դերասան, Դերասանը փոխարինող, թատրոնի դերասան, դերասան, թատերական ռեժիսոր
Վարած պաշտօններ Q123701756?[13]
Անդամութիւն Արուետագէտներու եւ մեկնաբանողներու ֆրանսական արհեստակցական միութիւն[13]
Ամուսին Élodie Constant? եւ Նաթթի Թարտիվել
Ծնողներ հայր՝ Փոլ Պելմոնտօ[14]
Երեխաներ Փոլ Պելմոնտօ, Սթէլլա Պելմոնտօ, Փաթրիսիա Պելմոնտօ եւ Ֆլորենս Պելմոնտօ
Ստորագրութիւն

Ժան-Փոլ Պելմոնտօ (9 Ապրիլ 1933(1933-04-09)[4][5][6][…], Նէյի-սիւր-Սեն, Ֆրանսա[7][8][9][…] - 6 Սեպտեմբեր 2021(2021-09-06)[10][11][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսա[3]), ֆրանսացի դերասան։

Կենսագրական գիծեր եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պելմոնտօ ծնած է Նէյի-սիւր-Սենի մէջ: 20 տարեկանին որոշած է դերասանի մասնագիտութիւն ընտրել: Ընդունուուած է Տրամաթիք արուեստի ազգային բարձրագոյն հիմնարկ․ իսկ աւարտելէ ետք աշխատած է թատրոնի մէջ:

Ժան-Փոլ Պելմոնտոյի դերասանական գործունէութիւնը ընդհատուած է 2001-ին, երբ ան  ֆութպոլ խաղալու ատեն ուղեղի կաթուած ունեցած է եւ մարմնին աջ կողմը բոլորովին անդամալուծուած:

2003-ին Պելմոնտօ 70 տարեկանին ունեցած է չորրորդ զաւակը` Սթելլան: Սթելլային մայրը՝ Նաթթի Թարտիվելլին, որ Պելմոնտոյի երկրորդ կինն էր, ոտքի կանգնեցուցած է դերասանը՝ կաթուածէն ետք:

2008-ին բաժնուած է Նաթթի Թարտիվելլիէն, որմէ ետք ամուսնացած է իրմէ 43 տարի փոքր Պարպարա Հանտոլֆի հետ։

Ան խոստովանած է, որ ունեցած է բազմաթիւ սիրավէպեր, սակայն լուրջ` 6 կիներ եղած են: Առաջինը եղած է պարուհի մը` Էլոթի Քոնսթան, որմէ  ունեցած է երկու աղջիկ եւ մանչ մը: Ամուսնութիւնը տեւած է 1953-1966: Բաժանումին ատճառը դերասանուհի Ուրսուլա Անտրեսը եղած է, որուն հետ ան ապրած է 1965-էն մինչեւ 1972:

Պելմոնտօ նկարահանուած է 95 ժապաւէններու մէջ, 40 թատերախաղերու մէջ դերեր ստանձնած է:

Պելմոնտօն՝ 1962-ին։

Շարժապատկերի մէջ առաջին դերը նկարահանուած է «Ոտքով, ձիով եւ ինքնաշարժով (À pied, à cheval et en voiture) ժապաւէնին մէջ,  սակայն առաջին ցուցադրութենէն առաջ անոր խաղացած հատուածը ջնջած են: 26-ամեայ դերասանը հռչակաւոր դարձած է «Վերջին շունչով» (À bout de souffle) ժապաւէնով:

Պելմոնտոյի ամէնէն սիրած ժապաւէնը 1973-ին պատրաստուած «Հիանալին» (Le Magnifique) է, ուր ան մարմնաւորած է ծիծաղաշարժ անձ մը.

Այս կերպարը զարմանալիօրէն ինծի կը վայլէ: Ես խաղացի այնքան լուրջ դերեր, որ մարդիկ կարծեցին, թէ ես կեանքիս մէջ ալ այդպիսին եմ: Բայց ես ծիծաղաշարժ դերասան եմ, ցաւօք այդ տեսակին մէջ լաւ նիւթը շատ հազուագիւտ է:
- Ժան-Փոլ Պելմոնտօ


Ժապաւէնները, որոնց մէջ ան նկարահանուած է, ստեղծուած են յայտնի բեմադրիչներու կողմէ, որոնցմէ մէկը Հանրի Վերնէօյն էր, Աշոտ Մալաքեանը (1920-2002)[15]:

Աշոտ Մալաքեանի հետ գործակցութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պելմոնտոյի եւ Աշոտ Մալաքեանի միջեւ գործակցութիւնը սկսած է 1964-ին Մալաքեանի բեմադրած «Հարիւր հազար տոլար արեւուն տակ» (Cent mille dollars au soleil) ժապաւէնով:

1971-ին հրապարակուած է Աշոտ Մալաքեանի բեմադրութեամբ «The Burglars» (Le Casse) ժապաւէնը, որուն բեմագիրներն են Հանրի Վերնոյ եւ Վահէ Քաչա, գլխաւոր հերոսը` Ժան-Փոլ Պելմոնտօ, որ Ազատ անունով հայ մաքսանենգ մըն է: Շարժապատկերին մէջ կը խօսուի այդ անուան իմաստին եւ հայկական  ուտեստեղէնի մասին, իսկ շարժապատկերին մէջ առանցքային նշանակութիւն ունեցող նաւը կը կոչուի «Արաքս»: Յոյն ոստիկանին դերը ստանձնած է Օմար Շերիֆ[16]:

Շարժապատկերը նկարահանուած է 1971 թուականին, Յունաստանի մէջ, ուր այս առիթով հայկական միութիւններու կազմակերպած ճաշկերոյթին ներկայ եղած են` Օմար Շերիֆ, Հանրի Վերնոյ, Ժան-Փոլ Պելմոնտօ եւ ուրիշներ[17]:

2015-ին իր որդին` Փոլ Պելմոնտօն, նկարահանած է իր հայրը «Պելմոնտոն Պելմոնտոյի աչքերով» (Belmondo Par Belmondo) վաւերագրական շարժապատկերին մէջ:

Պելմոնտոյի մասնակցութիւնը Ազնաւուի յուղակրաւորութեան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժան-Փոլ Պելմոնտօ 5 Հոկտեմբեր 2018-ին մասնակցած է Շարլ Ազնաւուրի յուղարկաւորութեան[18]:

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. http://www.cineartistes.com/?page=images&id=795&type=3
  2. Les gens du cinéma
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 (unspecified title)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118508733 // Jean-Paul Belmondo — 2012—2016.
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118508733 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 (unspecified title)
  9. 9,0 9,1 9,2 http://www.lipstickalley.com/showthread.php?t=230212&page=109
  10. 10,0 10,1 10,2 Jean-Paul Belmondo est mort / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2021. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  11. 11,0 11,1 11,2 https://www.lefigaro.fr/cinema/jean-paul-belmondo-le-magnifique-est-mort-20210906
  12. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  13. 13,0 13,1 Le Maitron — 1964.
  14. 14,0 14,1 https://www.cnews.fr/culture/2021-09-06/son-pere-paul-sa-carriere-son-heritagequand-jean-paul-belmondo-nous-parlait-de
  15. «Öğe | Հրանդ Տինք Հիմնարկի Արխիւ»։ archive.hrantdink.org։ արտագրուած է՝ 2021-11-17 
  16. «Շարժանկար-Համաշխարհային շարժանկարի աստղեր՝ հայ տիպարներու դերով»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2021-11-17 
  17. «Ժան-Փոլ Պելմոնտօ Այլեւս Առանձին Չէ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-10-08։ արտագրուած է՝ 2021-11-17 
  18. «Մի հաւատացէ՛՛ք, որ Պելմոնտոն այլեւս չկայ | Ակօս»։ Agos։ արտագրուած է՝ 2021-11-17