Նիկոսիա
Նիկոսիա (յուն․՝ Λευκωσία, թրք.՝ Lefkoşa), Կիպրոս կղզի-պետութեան մայրաքաղաքը եւ ամենամեծ քաղաքը, նաեւ երկրին վաճառականական կեդրոնը[1]:Կը գտնուի Մեսաորիա դաշտին կեդրոնին մօտակայքը, Կիպրոսի ամենաերկար գետին՝ Փետիեոսի ափին։
Նիկոսիա Կիպրոսի մայրաքաղաքն է եւ Հանրապետութեան ու կառավարութեան նստավայրը։ Անիկա նաեւ Եւրոպական Միութեան անդամ երկիրներու մայրաքաղաքներէն մէկն է՝ ամենահարաւ-արեւելեանը։ Աւելի քան 4500 տարի բնակեցուած բնակավայր մըն է: Ժ. դարուն դարձած է կղզիին մայրաքաղաքը։ Մայրաքաղաքը բաժնուած է երկու մասի՝ հարաւային յոյն-կիպրականի եւ հիւսիսային թուրք կիպրական մասերու 1963-էն սկսեալ, ներհամայնքային բռնութիւններու պատճառով։ Այսօր քաղաքիn թուրք կիպրական մասը դե-յուրե անկախ ՀԿԹՀ-եան մայրաքաղաքն է, եւ միջազգային հանրութեան կողմէ կը համարուի գրաւուած տարածք։
Տարիներու ընթացքին Նիկոսիան դարձած է թէ՛ երկրին տնտեսական մայրաքաղաքը, թէ՛ առեւտրական կեդրոնը։ 2012-ին Նիկոսիա դարձած է աշխարհի 5-րդ ամենահարուստ քաղաքը յարաբերական գնողունակութեամբ[2]:
Քոյր քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիկոսիայի քոյր քաղաքներն են՝[3]
- Յունաստան[4]
- Ռումինիա Պուխարեսթ, Ռումանիա
- Քաթար
- Օտեսա, Ուքրանիա
- Շիրազ, Իրան
- Չինաստան Շանհայ, Չինաստան
- Գերմանիա Շվերին, Գերմանիա
Հայերը Նիկոսիայի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դ.-Ե. դարերուն Նիկոսիայի մէջ եղած են հայ պաշտօնեաներ, զինուորականներ եւ առեւտրականներ։ Այժմ Նիկոսիայի մէջ կ'ապրին 1000-էն աւելի հայեր։ Կը գործէ Ս. Աստուածածին հայկական եկեղեցին եւ հայկական կիրակնօրեայ դպրոցներ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Derya Oktay, "Cyprus: The South and the North", in Ronald van Kempen, Marcel Vermeulen, Ad Baan, Urban Issues and Urban Policies in the new EU Countries, Ashgate Publishing, Ltd., 2005, ISBN 978-0-7546-4511-5, p. 207.
- ↑ «World's richest cities by purchasing power»։ City Mayors։ 18 August 2011։ արտագրուած է՝ 10 Մարտ 2012
- ↑ «Twinnings»։ Nicosia Municipality։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-12-26-ին։ արտագրուած է՝ 7 Յունուար 2015
- ↑ «Nicosia:Twin Cities»։ Nicosia Municipality։ www.nicosia.org.cy։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-24-ին։ արտագրուած է՝ 25 Յունուար 2008
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անգլերէն եւ յունարէն լեզուով կայք՝ Նիկոսիա (Λευκωσια) համայնքին մասին:
- «Նիկոսիան սեւ եւ սպիտակ» Լուսանկարային նախագիծ հին Նիկոսիայի կառոյցներուն մասին:
- Իսլամութեան առկայութիւնը կղզիին մէջ:
- Արձագանգներ բաժանման մասին Archived 2012-02-24 at the Wayback Machine. վաւերագրական ֆիլմ Նիկոսիայի բաժանման եւ կանաչ գիծին մասին։