Օսմիոն
Ոսմիոն՝ քիմիական տարր է, որուն նշանն է Os (լատ.՝ Osmium-էն), կարգահամարը՝ 76, ատոմական զանգուածը՝ 190,2։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոսմիոնը յայտնաբերած են իրիտիւմին հետ միաժամանակ Լոնտոն տեղ 1803 թուականին անգլիացի քիմիագէտներ Սմիթսըն Թենանթը (անգլերէն՝ Smithson Tennant) եւ Ուիլիըմ Ուոլասթընը (անգլերէն՝ William Hyde Wollaston)[1]՝ արքայաջուրին մէջ բնածին սպիտակ ոսկին լուծելէն հետո մնացած սեւ փոշիին մէջ։
Յայտնաբերուած նոր տարրը փաստագրուած եղած է Թենանթի Լոնտոնի թագաւորական հասարակութեան նամակին մէջ, Յունիս 21-ին, 1804 թուական[2]:
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուանումն ստացած է քառօքսիտի՝ OsO4 սուր հոտի պատճառաւ՝ հին յուն․՝ ὀσμή՝ «հոտ» բառէն։ Պատճառը ոսմիոնի ցնդող OsO4 օքսիտի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։
Բնութեան մեջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրակեղեւին քիչ տարածուած տարր է (5•10−6 զանգուած %)։ Կը հանդիպէ ոսմիոնիրիտիւմային հանքանիւթերու ձեով։
Բնագիտական Յատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բոլոր նիւթերու մէջ ունի ամէնամեծ խտութիւնը՝ 22.59 կ/սմ3։ Այդ ցուցանիշով անոր հետ կրնայ համեմատուիլ միայն իրիտիւմը[3]։
Քիմիական Յատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարրերի պարբերական համակարգի VI պարբերութեան, VIII խումբի քիմիական տարր է, d-տարր է, կը պատկանի պղատինային մետաղներու շարքին։ Աթոմի արտաքին ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 5s2 5p6 5d6 6s2։ К, L, M եւ N թաղանթները լրացուած են։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Venetskii S. I. (1974)։ «Osmium»։ Metallurgist 18 (2): 155–157։ doi:10.1007/BF01132596
- ↑ Tennant S. (1804)։ «On Two Metals, Found in the Black Powder Remaining after the Solution of Platina»։ Philosophical Transactions of the Royal Society of London 94: 411–418։ JSTOR 107152։ doi:10.1098/rstl.1804.0018
- ↑ The lattice parameters, densities and atomic volumes of the platinum metals. Crabtree, Robert H. Sterling Chem. Lab., Yale Univ., New Haven, CT, USA. Journal of the Less-Common Metals (1979), 64(1), 7-9 էջեր:
|