(Translated by https://www.hiragana.jp/)
Ալիքների ինտերֆերենցիա - Վիքիպեդիա Jump to content

Ալիքների ինտերֆերենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լատիներեն inter - փոխադարձ, միմյանց միջև և ferio - հարվածել, խոցել, տարածության մեջ երկու կամ մի քանի ալիքների գումարման հետևանքով առաջացող արդյունարար ալիքի ամպլիտուդի ուժեղացում կամ թուլացում։ Ինտերֆերենցիայի առաջացման անհրաժեշտ պայմանը վերադրվող ալիքների կոհերենտությունն է։ Պարզագույն դեպքը նույն հաճախությունը և տարածման միրնույն ուղղությունն ունեցող երկու ալիքների գումարումն է։ Եթե տատանումները ներդաշնակ են, ապա արդյունարար ալիքի ամպլիտուդը տարածության որևէ կետում որոշվում է A=sqrt(A_{1}^2+A_{2}^2+2A_{1}A_{2} cos⁡φふぁい) առնչությամբ, որտեղ -ը և -ը գումարվող ալիքների ամպլիտուդներն են, φふぁい-ն` փուլերի տարբերությունը տվյալ կետում։ Եթե ալիքները կոհերենտ են, ապա փուլերի տարբերությունը տվյալ կետում մնում է անփոփոխ, սակայն կետից կետ կարող է փոխվել, այնպես էլ տարածության մեջ ստացվում է արդյունարար ալիքի ամպլիտուդների բաշխում` միմյանց հաջորդող մաքսիմումներով և մինիմումներով։ Ամպլիտուդն առավելագույն արժեքն ընդումնում է φふぁい = 2φふぁいn, իսկ նվազագույն արժեքը` φふぁい = φふぁい (2n + 1) կետերում (n-ը ամբողջ թիվ է)։ Ոչ կոհերենտ ալիքների դեպքում φふぁい-ն անկանոն ձևով փոփոխվում է` ընդունելով տարբեր արժեքներ, և նրա միջին արժեքը հավասար է լինում զրոյի։ Արդյունարար ալիքի ամպլիտուդի միջին արժեքը բոլոր կետերում նույնն է լինում, մաքսիմումները և մինիմումները ճապաղվում են, և ինտերֆերենցիոն պատկերը վերանում է։ Ինտերֆերենցիայի կարևոր դեպքերից է հակադիր ուղղություններով տարածվող երկու հարթ ալիքների գումարումը, որի արդյունքը լինում կանգուն ալիքների առաջացումը։ Երկու ալիքների գումարման ժամանակ էներգիայի հոսքի խտության միջին արժեքը (պարբերության ընթացքում) համեմատական է արդյունարար ամպլիտուդի քառակուսուն ( ), հետևաբար արդյունարար ալիքում էներգիայի հոսքի խտության արժեքը միշտ չէ, որ հավասար է ինտերֆերենցվող ալիքների էներգիայի հոսքի խտության միջին արժեքների գումարին։ Տեղի է ունենում էներգիայի վերաբաշխում տարածության մեջ։ Երկու աղբյուրներից էներգիայի լրիվ հոսքի արժեքը էականորեն կախված է աղբյուրների հեռավորության և ճառագայթվող ալիքի երկարության միջև եղած հարաբերակցությունից։ Ինտերֆերենցիայի երևույթն օգտագործվում է օպտիկական ինտերֆերոմետրերում, ռադիոինտերֆերոմետրերում, ինտերֆերենցիոն ռադիոհեռաչափերում։

Կաղապար:Link FA