(Translated by https://www.hiragana.jp/)
Տարեգրություն - Վիքիպեդիա Jump to content

Տարեգրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:56, 27 Հուլիսի 2014 տարբերակ, Մեսրոպ Հայրապետյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տարեգրություն, պատմական անցքերի հաջորդական գրառումն ըստ տարիների, պատմագրության ձև։ Ծագել է հնագույն ժամանակներում, երբ հեթանոսական տաճարներում սկսել են գրի առնել հիշարժան իրադարձությունները (Հին Հռոմում հայտնի է մ. թ․ ա․ V դարից, աննաչներ անունով)։ Քրիստոնեության ընդունումից հետո տարեգրությունների կազմման գործն իրենց ձեռքն են վերցրել վանքերն ու եկեղեցիները։ Միջնադարում տարեգրություններն առավելապես հայտնի էին <ժամանակագրություն> անվանաձևով և նախորդների համեմատ բովանդակում էին իրադարձությունների առավել մանրամասն ու կապակցված շարադրանք։ Տարեգրությունները սովորաբար սկսվում են աստվածաշնչյան դեպքերի (աշխարհի արարման, Ադամի ծննդյան, ջրհեղեղին) և համաշխարհային կարևոր իրադարձությունների հիշատակմամբ, ավարտվում տվյալ հեղինակի երկրի ու ժամանակի եղելությունների նկարագրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։