AirNet Express
AirNet Express | |||
---|---|---|---|
| |||
Հիմնադրվել է | 1974 | ||
Կենտրոններ | Rickenbacker International Airport? | ||
Գլխամաս | Rickenbacker International Airport, Օհայո, ԱՄՆ | ||
airnet.com(անգլ.) |
AirNet Express Ամերիկայի Միացյալ Նահանգների բեռնատար ավիաընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Կոլումբուսում։ Ավիաընկերությունը մասնագիտանում է փաստաթղթերի, փաթեթների և այլ փոքր բեռների տեղափոխման և առաքման մեջ։ Ավիաընկերությունը Միացյալ Նահագներում հանդիսանում է ավելի քան 300 բանկերի ամենամեծ տրանսպորտային գործընկեր։ Ներկայումս ավիաընկերության գործունեությունը հիմնականում կենտրոնացած է գիտության և բժշկության ճյուղերի կազմակերպություններից և հաստատություններից փաստաթղթերի կարևոր փաթեթների տեղափոխման վրա։
AirNet Express ավիաընկերությունը շահագործում է Կոլումբուսի Ռիքենբակեր միջազգային օդանավակայանը։ 2008 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց բեռների տարանցիկ հանգույցը Չիկագո տեղափոխելու, ինչպես նաև օդանավերի քանակի կրճատման և փոխադրումների երթուղային ցանցի վերակազմակերպման մասին[1][2]։
Պատմություն
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին հետևյալ անվանմամբ` US Check Airlines: Օդային բեռների շուկայում մինչև 1997 թվականի սեպտեմբերը ստեղծվել են յոթ ընկերություններ, որոնք համարյա համարժեք են իրենց գործունեության ոլորտում։
- Wright International Express — ձեռք է բերվել 1984 թվականին,
- Midway Aviation - տարածաշրջանային ավիաընկերության բաժին,
- Pacific Air Charter - ընկերություն, հաստատվել է 1997 թվականի հունիս ամսին,
2008 թվականի սկզբին ավիաընկերությունը ձեռք բերվեց Bayside Capital ներդրումային հոլդինգի կողմից 38 միլիոն ԱՄՆ դոլարով։
Չվերթ
2008 թվականի դեկտեմբեր ամսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[3]`
Ինքնաթիռի տեսակը | Ընդհանուր | Նշումներ |
Bombardier Learjet 35 | 6 | |
Bombardier Learjet 35A | 18 | |
Cessna 208 | 7 | |
Beechcraft Baron BE-58 | 41 | |
17 |