(Translated by https://www.hiragana.jp/)
Տարեգրություն - Վիքիպեդիա Jump to content

Տարեգրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Տարեգրություն, պատմական անցքերի հաջորդական գրառումն ըստ տարիների, պատմագրության ձև։ Ծագել է հնագույն ժամանակներում, երբ հեթանոսական տաճարներում սկսել են գրի առնել հիշարժան իրադարձությունները (Հին Հռոմում հայտնի է մ. թ․ ա․ V դարից, աննաչներ անունով)։ Քրիստոնեության ընդունումից հետո տարեգրությունների կազմման գործն իրենց ձեռքն են վերցրել վանքերն ու եկեղեցիները։ Միջնադարում տարեգրություններն առավելապես հայտնի էին <ժամանակագրություն> անվանաձևով և նախորդների համեմատ բովանդակում էին իրադարձությունների առավել մանրամասն ու կապակցված շարադրանք։ Տարեգրությունները սովորաբար սկսվում են աստվածաշնչյան դեպքերի (աշխարհի արարման, Ադամի ծննդյան, ջրհեղեղին) և համաշխարհային կարևոր իրադարձությունների հիշատակմամբ, ավարտվում տվյալ հեղինակի երկրի ու ժամանակի եղելությունների նկարագրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 614
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարեգրություն» հոդվածին։