Ալեքսեյ Արեստովիչ
Ալեքսեյ Արեստովիչ | |
Կուսակցություն՝ | Bratstvo? |
---|---|
Կրթություն՝ | Odesa Military Academy? |
Մասնագիտություն՝ | դերասան, բլոգեր, ռազմական գործիչ, analyst, թարգմանիչ, քաղաքական թղթակից և վիդեո բլոգեր |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Դեդոփլիս Ծղարո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Պարգևներ | |
Ալեքսեյ Նիկոլաևի Արեստովիչ (ուկրաիներեն՝ Олексій Миколайович Арестович, օգոստոսի 3, 1975, Դեդոփլիս Ծղարո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, հետախույզ, բլոգեր, քաղաքական և ռազմական վերլուծաբան, առցանց լրատվամիջոցների սյունակագիր, դերասան, հոգեբանական սեմինարների և թրեյնինգների կազմակերպիչ ու Ուկրաինայի արևելքում զինծառայողներին հոգեբանական աջակցության համար բարեգործական հիմնադրամների նախաձեռնող (2014-2017)[1]։
Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցային խմբի խոսնակ և Մինսկի խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական[2]։ Արեստովիչը եղել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով արտահաստիքային խորհրդականը[3][4][5]։ Փոխգնդապետ (2022 թվական)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Արեստովիչը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Դեդոփլիս Ծղարո քաղաքում (ներկայիս՝ Դեդոփլիսծղարո քաղաք) սպայի ընտանիքում։ Հայրական կողմից ունի բելառուսական և լեհական արմատներ։ Ավելի ուշ, ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։ 1992 թվականին ավարտել է Կիևի թիվ 178 դպրոցը։ Ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ Հիասթափված լինելով ուսումից՝ արդեն առաջին կուրսից թողել է համալսարանական կրթությունը և նույն 1993 թվականին սկսել խաղաղ Կիևի «Սև քառակուսի» թատերական ստուդիայում[7][8]։
Շարունակելով խաղալ թատրոնում՝ ընդունվել է Օդեսայի ռազմական ակադեմիա, սովորել անգլերեն և ստացել ռազմական թարգմանչի դիպլոմ։ 1994 թվականից ծառայել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կառույցներում։ Հարցազրույցներից մեկում ասել է, որ ծառայել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում։ 1999-2005 թվականներին աշխատել է Հետախուզության գլխավոր վարչությունում, եղել կապիտան։ Մյուս հարցազրույցներում պնդել է, որ աշխատել է Ուկրաինայի ՊՆ ռազմավարական հետախուզությունների դեպարտամենտում։ Բանակից 2005 թվականին, մայորի զինվորական կոչումով, զորացրվել է, երբ, իր խոսքով, Նարնջագույն հեղափոխությունից հետո քաղաքացիական հրամանատարությունը սկսեց խառնվել զինվորականների գործերին[7][8][9]։
Զորացրումից գործնականում անմիջապես հետո, ընկերների պնդմամբ, քասթինգ է անցել գովազդներում նկարահանվելու համար։ Հաջորդող երկու տարիների ընթացքում նկարահանվել է ուկրաինական խոշոր ընկերությունների գովազդում («Корона» շոկոլադ, Оранта ապահովագրական ընկերություն, lifecell)։ 2007 թվականին դարձել է ֆիլմերի արտադրության Aegis Artist Group ընկերության համակազմակերպիչ։ Արեստովիչը հասցրել է էպիզոդիկ դերեր ունենալ ռուսական և ուկրաինական 17 ֆիլմերում, մասնավորապես «Մուխտարի վերադարձը» և «Եղբայրը եղբոր համար 2» ֆիլմերում։ Նրա վերջին հայտնի դերը եղել է Լյուսյա Զայցևի դերը, որը 2012 թվականին մարմնավորել է «Մի վախեցիր, ես մոտ եմ» ֆիլմում[7][8][9][10][11][12]։
2003-2010 թվականներին սովորել է ռուս էզոթերիկ գրող և հոգեբան Ալեքսանդր Կամենսկու «Մարդը մարդկանց մեջ» (ռուս.՝ Человек среди людей) հեղինակային դպրոցում։ Սովորել է Կիևի սուրբ Թովմա Աքվինացու անվան կրոնական գիտությունների ինստիտուտի աստվածաբանության բաժնում։ 2000-ական թվականներին նաև սկսել է թրեյնինգներ և խորհրդատվություններ անցկացնել խմբային հոգեբանության, անբարեխիղճ մանիպուլյացիաներին դիմակայելու, շփման արվեստի, հռետորական արվեստի, բանակցային տեխնիկայի, հանրային ճառի, դերասանական վարպետության, սոցիալական շփումների հոգեբանության ոլորտներում[8][9]։
Քաղաքական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սկզբում Արեստովիչը մտավ քաղաքականության մեջ և անդամակցեց Դմիտրի Կորչինսկու «Եղբայրություն» կուսակցությանը, դառնալով նրա կուսակցական տեղակալը, ակտիվորեն հանդես գալով «նարնջագույն ժանտախտի» և «նարնջագույն հեղափոխության» հետևորդների դեմ։ Կորչինսկու հետ միասին պարբերաբար մեկնում էր Ռուսաստան «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի «Միջազգային եվրասիական շարժում» կոնֆերանսին մասնակցելու համար։ Այդ ժամանակ «Եղբայրությունը» անդամակցում էր Եվրասիական շարժմանը, իսկ Արեստովիչն ու Կորչինսկին ռուսական ինստիտուտներին կոչ անում «դիմակայել նարնջագույն տարբեր մտադրություններին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանում»[8][9][13][14]։
«Նարնջագույն հեղափոխությունը» «Ջրհոսի դարաշրջանի» հեղափոխությունն է, որն իր էությամբ հակաքրիստոնետական է։ Նրան հիերարխիկ կառույցների հակադրումն անիմաստ է։ Այն կլուծի դրանք։ Ինչպես մեզ մոտ կառավարությունը 7 րոպեի ընթացքում անցավ հեղափոխության կողմը, այդպես էլ կլինի ձեզ մոտ։ Դուք ուղղակի կարթնանաք մեկ այլ աշխարհում, և հակառակ ճանապարհ չի լինի։ Ամերիկան իր համար ապահովել է բոլորի տոտալ աջակցությունը. ձեր բոլոր հարևանների, ընկերների և բարեկամների և ո՛չ դուք, ո՛չ էլ նրանք չեք հասկանա, թե ինչպես դա տեղի ունեցավ[13]։ |
2008 թվականին Արեստովիչն ու Կորչինսկին փոխեցին քաղաքական կուրսն ու սկսեցին մշակել հնարավոր ռուսական բռնազավթիչներից «Ղրիմի պաշտպանության ռազմավարությունը»։ 2009 թվականի սկզբին նրանք միասին ստեղծել են «Геть усіх» քաղաքացիական շարժումը, որտեղ Արեստովիչի հիմնական խնդիրները եղել են Սումիում, Օդեսայում և Կիևում ձեռնարկատերերի և ավտոփոխադրողների շրջանում իշխանությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպումը։ Քաղաքացիական նախաձեռնությունն ունեցել է սահմանափակ հաջողություն և արագորեն մարել[11][15]։
2009 թվականին Կորչինսկին Արեստովիչին ուղարկել է Օդեսա, որպեսզի կազմակերպի իր ընկերոջ ու Օդեսայի այն ժամանակվաВ քաղաքապետ Էդուարդ Գուրվիցի օգտին ակցիաներ։ Քաղաքապետը 2009 թվականի հունիսի 3-ին Արեստովիչին նշանակել էր Պրիմորսկի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, սակայն արդեն 3 ամիս անց անհայտ պատճառներով ազատել զբաղեցրած պաշտոնից[8][11]։
2010 թվականի հետո չի հայտնվել հանրությանը։ 2013 թվականին մասնակցել է ICTV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սովորեցրեք մեզ ապրել» շոուի նկարահանումներին որպես ընտանեկան հոգեբան և հաղորդավար[16][8][17]։
Գործունեությունը 2014 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Ուկրաինայում իշխանության փոփոխությունից հետո սկսել է լրատվամիջոցներում պարբերաբար հանդես գալ որպես ռազմական փորձագետ և հեռուստաընկերություններին, ռադիոկայաններին, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներին տալ մեծ հարցազրույցներ։ Բացի այդ, սկսել է բլոգ վարել Facebook-ում և YouTube-ում[18]։ Մինչև 2014 թվականի ռազմական իրադարձությունները Facebook-ում ունեցել է 150 000 հետևորդ, իսկ դրանից հետո՝ արդեն ավելի քան 500 000[7]։
2014 թվականին Դոնբասում պատերազմի մեկնարկից հետո Արեստովիչը, «Ազգային պահեստազորային» ծրագրի շրջանակներում, զբաղվում էր մարտական միավորումների պատրաստմամբ, եղել է Ուկրաինայի արևելքում զինծառայողներին հոգեբանական աջակցության բարեգործական հիմնադրամների նախաձեռնող (2014—2017)[12]։
2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը որպես հետախույզ ծառայել է Կրամատորսկում տեղակայված Միացյալ ուժերի օպերացիայի 72-րդ առանձին մեխանիզացված բրիգադում։ 2020 թվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմաճակատում մասնակցել է 33 մարտական ելքերին, ինչպես նաև նշել գերատեսչական յոթ պարգևների մասին։ ԶԼՄ-ներում Արեստովիչի մարտական փորձի մասին պնդումները կասկածի տակ էին դրվել, քանի որ այդ տվյալների վավերականացման հնարավորություն չկար։ Այսպես, նա պնդում էր, որ բախվել է պայթման դեպքի հետ և խմբում միակն է եղել, որը չի տուժել։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկը հեռու էր գտնվում մարտական գործողությունների գոտիներից։ «Обозреватель»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իր մարտական փորձի վերաբերյալ տվյալների ճշտման փորձը «կարող է վնասել ուկրաինացի զինվորականներին, որոնք գտնվում են Միացյալ ուժերի օպերացիայի գոտում»[7][8][19][20]։
2020 թվականի հոկտեմբերի 28-ին Լեոնիդ Կրավչուկի կողմից նշանակվել է որպես Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման Մինսկի եռակողմ բանակցային խմբի ուկրաինական պատվիրակության տեղեկատվական քաղաքականության խորհրդական և պաշտոնական խոսնակ։ Կրավչուկը նշել է, որ Արեստովիչի թեկնածությունն ընտրել են զինվորական փորձի և մի շարք հարցերի վերաբերյալ տեսլականի ու դիրքորոշումների համար, որոնք հանդիսանում են եռակողմ բանակցային խմբի վերանայման առարկա[7][8][21][22]։
2020 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ալեքսեյ Արեստովիչին նշանակել է իր ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով արտահաստիքային խորհրդական։ Երմակն ասել էր, որ Արեստովիչի առաջ դրված է խնդիր «տրամադրելու Ուկրաինայի տեղեկատվական տարածքում ապատեղեկատվության կամ մեղադրանքների տարածմանը հակազդելու համար սպառիչ պատասխաններ»[7][8][23]։
2022 թվականի սկզբին Արեստովիչը նախատեսում էր հեռանալ քաղաքականությունից՝ հայտարարելով բյուրոկրատիայից և ուժայինների աշխատավարձերից հիսաթափվելու մասին։ Սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դարձել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական և փաստացի իշխանության պաշտոնական խոսնակը[12]։
Հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականից «УНИАН» տեղեկատվական գործակալությունում տեղեկատվություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Ալեքսեյ Արեստովիչը հայտնի է իր քաղաքական կանխատեսումներով։ Գործակալության երկու հոդվածներում նշվում էր, որ նա դեռևս 2003 թվականին հայտարարել էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման մասին, 2008 թվականին՝ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության, իսկ 2019 թվականին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի անխուսափելի լայնամասշտաբ ներխուժման մասին[24][25]։ 2022 թվականի մայիսի 22-ին ուկրաինական 1+1 հեռուստաընկերության «TCH» տեղեկատվական ծրագիրը հայտնել է, որ Արեստովիչը պատմել է Ռուսաստանի կողմից Ազովի ծովում նավագնացության հնարավոր ապագա սահմանափակումների մասին[12]։
Արեստովիչն ակտիվ բլոգեր է։ Դեռ 2019 թվականին, ICTV հեռուստաընկերության հարցման արդյունքներով, Արեստովիչը ներառվել էր Ուկրաինայի թոփ 100 բլոգերների թվում[26]։
Հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրատվամիջոցները նշում են, որ Արեստովիչը հակված է անելու ռեզոնանսային հայտարարություններ։ 2017 թվականի դեկտեմբերին Արեստովիչը խոստովանել է, որ «2014 թվականի գարնանից ստել է» հանուն երկու նպատակի. «հայրենասիրական ցողունի ստեղծում, որտեղ մենք «բոլորս կհամախմբվենք, կզրուցենք հայրենասիրական գործերից», իսկ Ուկրաինային սպասվում են փայլուն հեռանկարներ։ ՌԴ-ի դեմ սև քարոզչություն»։ Այսպես, Դեբալցևոյի համար մարտերից հետո նա նշում էր, որ «ուկրաինական բանակի կորուստները չնչին են»[8][9]։
Արեստովիչին հանդիմանում են իր հայտարարություններում անհետևողականության համար։ 2019 թվականին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընտրվելուց հետո՝ Արեստովիչը մշտապես քննադատում էր նրան՝ անվանելով «ռուսուլման»։ 2020 թվականի մարտին, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, Արեստովիչը կարանտինի գլխավոր խնդիր էր անվանում հենց Ուկրաինայի նախագահին։ Նույն ամսին նա գրել էր, որ Զելենսկու ընտրազանգվածյին համարում է «վուլգար ստահակներ». «Այլ կերպ ինչ կարելի է անվանել մարդկանց, որոնք գիտակից լինելով, որոշել են, որ օլիգարխներին փոխարինողը կարող է լինել օլիգարխների խամաճիկը։ Դա ճի՞շտ ճանապարհն է հաղթելու օլիգարխներին»։ Զելենսկուն քննադատելուց Արեստովիչը հրաժարվեց միայն Եռակողմ բանակցային խմբի խորհրդականի պաշտոնում նշանակվելուց ոչ շատ առաջ[8][9]։
2017 թվականին Արեստովիչը հայտարարել է, որ չի հանդիսանում հայրենասեր («... Ընդ որում ոչ միայն Ուկրաինայի, այլև որևէ այլ ազգային պետության») և իրեն չի անհանգստացնում ուկրաինական մշակույթի զարգացումը («Պատմական հիշողության, արդարության, պայքարի, հաղթանակների ու պարտությունների վերականգնման, ազգերի, լեզվի(ների) կայացման, պատմական վերքերի փակման հարցերին ես նայում եմ որպես կռվի զինվոր»)։ Նա նաև քննադատել էր մշակույթի ուկրաինացման փորձերը։ Մեկ այլ հարցազրույցում էլ լրիվ հակառակ տեսակետն էր հայտնել՝ ասելով, որ ուկրաիներենին և հայրենասիրությանն աջակցությունը կարևոր են Ուկրաինայի համար[11][12]։ Նույն տարում նա պնդում էր, որ Ուկրաինային չի համարում Եվրոպայի մաս[19]։
Արեստովիչն իրեն անվանել է «Պիեռ Տեյար դը Շարդենի և Վլադիմիր Վերնադսկու ոգով միավորված Երկրագնդի նախագծի» կողմնակից, իրեն մոտ են մարդկության ապագայի վերաբերյալ Իլոն Մասկի հայացքները[12]։
2018 թվականին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անջատվելը Ռուս ուղղափառ եկեղեցուց և առանձին եկեղեցու կայացումն անվանել է Ուկրաինայի զարգացման համար կարևոր հանգրվան[27][28]։
2021 թվականի մարտի 26-ին կարծիք է հայտնել, որ Անդրեյ Անտոնենկոն, որը մեղադրվում է Պավել Շերեմետի սպանության մեջ և Օդեսայի «Աջ սեկտոր» կազմակերպության նախկին ղեկավար Սերգեյ Ստերնենկոն հետապնդվել են քաղաքական մոտիվներով[29]։
Բելառուսում քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցել Բելառուսի ՔՕ 361-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բելառուսական երկաթուղու օբյեկտներում ահաբեկչությունների կազմակերպման կոչերի համար[30]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Իմ երազանքների պապը | ոստիկան |
2005 | Ամեն ինչի համար քեզ շնորհակալ եմ | էպիզոդիկ դեր |
2006 | Կոլեկցիոներ | էպիզոդիկ դեր |
2006 | Մուխտարի վերադարձը, 3-րդ եթերաշրջան | Վլադ |
2006 | Ուրվական տունը | էպիզոդիկ դեր |
2006 | Յոթերդ երկինք | էպիզոդիկ դեր |
2007 | Օխլամոն | Կիրիլ |
2007 | Օտար գաղտնիքներ | էպիզոդիկ դեր |
2010 | Երբ հարավ են թռչում կռունկները | էպիզոդիկ դեր |
2011 | Չարամիտը | էպիզոդիկ դեր |
2011 | Մուխտարի վերադարձը, 7-րդ եթերաշրջան | Գեորգի |
2011 | Հասցնել ամեն գնով | Ուշակով |
2012 | Եղբայրը եղբոր համար 2 | Մակս Զարիպով, փաստաբան |
2012 | Ներիր, ցտեսություն | էպիզոդիկ դեր |
2012 | Մուխտարի վերադարձը, 8-րդ եթերաշրջան | Դոդին |
2012 | Սպասման ցանկ | էպիզոդիկ դեր |
2012 | Մի վախեցիր, ես մոտ եմ | Իգոր Սմիրնով/Լյուսյա Զայցևա |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը (2015 թվականից) Անաստասիա Վալերևնա Արեստովիչն է (հայրական ազգանունը՝ Գրիբանովա)։ Վերջինս հրատարակչություններից մեկում աշխատում է որպես զարգացման գծով տնօրեն։ Ամուսիններն ունեն երկու ընդհանուր երեխա՝ որդին Ալեքսանդր և դուստրը՝ Վերոնիկան։ Ալեքսեյ Արեստովիչն առաջին ամուսնությունից ունի նաև մեկ դուստր՝ Աելիտան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виталий Саенко (2021 թ․ սեպտեմբերի 14). «Аваков опубликовал видео, где Арестович называет АТО "курортом для мальчиков" - тот отреагировал». unian.net. УНИАН. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Петр Швец, Сергей Барбу, Татьяна Триполка (2020 թ․ հոկտեմբերի 29). «Новое назначение в ТКГ: кто такой Арестович и за что его критикуют – сюжет». 5.ua. 5 канал. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Максим Сидоржевский (2021 թ․ հունիսի 9). «Київ каже про відсутність прогресу на переговорах ТКГ». dw.com. Deutsche Welle.
- ↑ Катерина Коберник, Мария Жартовская (2020 թ․ դեկտեմբերի 24). «Алексей Арестович – о Ермаке, Коломойском, ТКГ». babel.ua. Бабель. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Я – не патриот: биография и громкие скандалы с участием Алексея Арестовича». 24tv.ua. 24 канал. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ ««За очередную Чернобаевку»: Арестовичу присвоили звание подполковника». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «У «главного психотерапевта Украины» и нового врага официального Минска – белорусские корни» (ռուսերեն). UDF.by. 2022 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 «Досье. Алексей Арестович» (ռուսերեն). dsnews.ua. 2021 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «"Долбо...бы" – избиратели Зе, "не вражеские" каналы Медведчука, конференция с Дугиным. Что известно об Арестовиче» (ռուսերեն). GordonUA. 2021 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Увернуться от укуса кобры» (ռուսերեն). dsnews.ua. 2008 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Арестович Алексей» (ռուսերեն). Информационное агентство ASPI. 2021 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Алексей Арестович – биография». ТСН (ռուսերեն). 2022 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 13,0 13,1 Владимир Карпец (2005 թ․ փետրվարի 18). «Одна днепровская купель» (ռուսերեն). Русская линия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Тарик Шеркауи (2005 թ․ փետրվարի 23). «Евразийский антиоранжевый фронт» (ռուսերեն). Информационно-аналитический портал ЕВРАЗИЯ.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Общественное движение "Геть усіх" в феврале проведет акции гражданского неповиновения в Сумах, Одессе и Киеве». Интерфакс-Украина (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Блог > Олексій Арестович - «Навчіть нас жити» — Соціальне реаліті-шоу, психологічна допомога родинам». web.archive.org. 2014 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Инна Долженкова (2013 թ․ հունիսի 18). «Не вчіть нас жити!». detector.media (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Олег Павлюк (2020 թ․ հոկտեմբերի 28). «В украинской делегации ТКГ в Минске появился спикер. Им стал военный обозреватель и актёр Алексей Арестович». hromadske.ua. Громадське ТВ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 19,0 19,1 ««Арестович похвастался 33 боевыми выходами в зоне ООС и семью наградами». Обозреватель (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Олексій Арестович (речник ТКГ) у Рандеву з Яніною Соколовою». 5 канал (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Борис Ткачук (2020 թ․ դեկտեմբերի 1). «Спикер украинской делегации в ТКГ Арестович стал внештатным советником главы Офиса президента». hromadske.ua. Громадське ТВ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Арестовича назначили советником в украинской делегации ТКГ». 24tv.ua. 24 канал. 2020 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Ермак назначил Арестовича своим внештатным советником». pravda.com.ua. Украинская правда. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «В 2019 году Арестович предсказал войну РФ против Украины, а теперь сообщил, когда она закончится». www.unian.net (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Я много раз предупреждал о войне России против Украины. Меня называли сумасшедшим - Арестович». www.unian.net (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Факты ICTV запускают голосование ТОП-100 блогеров Украины 2019». ФАКТЫ ICTV. 2019 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Арестович: Томос — крок до розуміння усім світом того факту, що Московщина — це всього лише «ДНР» Золотої Орди, що триває з 14-го століття». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «"Новый Иерусалим на Днепре", - громкое заявление украинского военного эксперта насчет предоставления Украине Томоса» (ուկրաիներեն). Диалог.UA. 2018 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Советник главы ОПУ Арестович назвал Антоненко и Стерненка заключёнными по политическим причинам». espreso.tv. Эспрессо TV. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «В Белоруссии завели дело против советника главы офиса Зеленского». РБК. 17 марта 2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арестович: Почему мы потеряли Крым? 14.09.16
- Арестович - о войне на Донбассе и Минских переговорах ‖ Радио Донбасс Реалии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Արեստովիչ» հոդվածին։ |
|