Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ամոնիում NH4+, անօրգանական իոն։ Տերմինն առաջարկել է Հ. Դեին (1808)։ Ամոնիում ջրածին իոնի և ամոնիակի միացման արագությունը։
Միացաումը տեղի է ունենում ի հաշիվ ազոտի չօգտագործված էլեկտրոնային զույգի։ Ամոնիում ունի կանոնավոր քառանիստի կառուցվածք, որի գագաթներին գտնվում են իրար համարժեք ջրածնի ատոմներ։
Միացություններում միարժեք մետաղի դեր է կատարում։ Լուծույթներում գոյություն ունի NH4+ իոնի ձևով։ Ամոնիումի հիդրօքսիդը հիմք է, առաջացնում է ջրում լուծելի աղեր՝ ամոնիումի կարբոնատ, ամոնիումի նիտրատ, ամոնիումի սուլֆատ, ամոնիումի քլորիդ և այլն։
Некрасов Б. В. Основы общей химии. — 14-е изд. — М.: Госхимиздат, 1962. — 976 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 326)։