Արփի (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Արփի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1965 թ. | ||
Այլ անվանումներ | Արփիավան, Արփնի | ||
ԲԾՄ | 1060 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1149[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 3623 | ||
| |||
Արփի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Աղավնաձոր, հյուսիս–արևելքում՝ Գետափ, արևելքում՝ Եղեգնաձոր, հարավում՝ Արենի, Գնիշիկ համայնքներին։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ-արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի տարածքով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում՝ կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խիստ չոր է և ցամաքային։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփիի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1360 | 928 | 771[4] | 1138 | 1149[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ, զարգացած է նաև մեղվաբուծությունը։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփի գյուղի տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ[5]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 5 անուն հուշարձանախումբ ընդհանուր 12 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 576
- ↑ 5,0 5,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
|