Նոր Ազնաբերդ
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Ազնաբերդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Գյուլստան | ||
ԲԾՄ | 1630 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 140[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նոր Ազնաբերդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։
Մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Իթռղանը վերանվանվել է Գյուլստան 1935 թ. հունվարին[3], ապա` Նոր Ազնաբերդ` 1991 թ. ապրիլի 3-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի միջով անցնում է Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Գյուղը սահմանակից է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։ Մարզկենտրոնից հեռու է 46 կմ, ծովի մակերևույթից բարձր է 1630 մ։
Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Ազնաբերդի մշտական բնակչությունը կազմել է 126, առկա բնակչությունը՝ 122 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5]։ Նոր Ազնաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին գյուղի մուտքի մոտ՝ Տաք ջուր կոչվող տարածքում, տեղադրվել է ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար։
Ճահուկ գետի վրա են գտնվում Վերին Շենիկ գյուղի ավերակները։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոցը։ Գյուղն ունի մշակույթի տուն, որը չի գործում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Ազնաբերդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 910
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|