(Translated by https://www.hiragana.jp/)
Գուավա - Վիքիպեդիա Jump to content

Գուավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուավա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Մրտենազգիներ (Myrtaceae)
Ենթաընտանիք Մրտենայիններ (Myrtoideae)
Տրիբա Myrteae
Ցեղ Գուավա (Psidium)
L., 1753

Գուավա կամ Պսիդիում (լատին․՝ Psídiumմրտենազգիների ընտանիքի ցեղ, որն ընդգրկում է 100 տեսակ։ Գյուղատնտեսական նշանակություն ունեն բարձրորակ և յուրահատուկ համով պտուղների համար։

Գուավան հանդիպում է հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում։ Հայրենիքը համարվում է Ամերիկան՝ Մեքսիկայի արևադարձային գոտիներից մինչև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը։ Որոշ տեսակներ հաջողությամբ աճեցվում են Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Օվկիանիայում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բարձր՝ սովորաբար 3-4 մ բարձրությամբ մշտադալար կամ կիսատերևաթափ ծառեր կամ թփուտներ են։ Որոշ տեսակներ կարող են ունենալ մինչև 10 մ բարձրություն։

Գուավայի պտուղներ

Պտուղները ունեն 4-12 սմ երկարություն, կլոր են կամ օվալաձև։ Ունեն արտահայտված բուրմունք, որը հիշեցնում է լիմոնի հոտը, սակայն ոչ այդքան սուր։ Պտղամաշկը լինում է հաստ և դառը, հանդիպում է նաև բարակ և քաղցր պտղամաշկով տեսակներ։ Պտղամիսը քաղցր է կամ փոքր-ինչ թթվաշ։ Սերմերը շատ ամուր են[1]։


Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուավայի պտուղները օգտագործվում են հում վիճակում և նրանցից պատրաստում են մարմելադներ, ջեմեր, հյութեր և ալկոհոլային խմիչքներ[1]։ Այն Պակիստանում հայտնի է որպես ազգային պտուղ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուավայի արտադրությունը 2016 թ
Երկիր մլն տոննա
{{{2}}} Հնդկաստան
18.8
{{{2}}} Չինաստան
4.7
 Թաիլանդ
3.4
{{{2}}} Մեքսիկա
2.2
 Ինդոնեզիա
2.2
 Պակիստան
1.6
{{{2}}} Բրազիլիա
1.4
Աշխարհ
46.5
Աղբյուր։ Tridge Global Trade Platform[2]

2016 թվականի տվյալներով գուավայի ընդհանուր արտադրությունը կազմել է 46,5 մլն տոննա, առաջատարն է Հնդկաստանը, որտեղ աճեցվել է գուավայի բերքի մոտ 41%-ը։ Առաջատար դիրք են գրավում նաև Չինաստանը և Թայլանդը[3]։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://hort.purdue.edu/newcrop/morton/guava.html
  2. «Top Producing Countries of Guava». Tridge. 2016. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. https://www.tridge.com/intelligences/guava/production
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուավա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուավա» հոդվածին։