(Translated by https://www.hiragana.jp/)
Երկարապոչ արծիվ - Վիքիպեդիա Jump to content

Երկարապոչ արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարապոչ արծիվ
Երկարապոչ արծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Արծիվներ
Լատիներեն անվանում
Haliaeetus leucoryphus
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Երկարապոչ արծիվ[1] (լատին․՝ Haliaeetus leucoryphus), բազեների ընտանիքի (Accipitridae) գաղթող խոշոր գիշատիչ թռչուն։ Սնվում է քաղցրահամ ջրերի ձկներով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովի և Դեղին ծովի միջև, Ղազախստանից և Մոնղոլիայից մինչև Հիմալայան լեռներ, Պակիստանում, Հնդկաստանում և Բանգլադեշում։ Մասնակիորեն գաղթել են. Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի թռչունները ձմեռում են Հյուսիսային Հնդկաստանում, իսկ արևմտյան թռչունները՝ Պարսից ծոցում[2]։

Երկարապոչ արծիվն ունի վառ շագանակագույն գլխանոց, սպիտակ դեմք, մուգ շագանակագույն թևեր և կարմրագորշ մեջք։ Պոչը սև է՝ բնորոշ միջին սպիտակ շերտերով։ Երիտասարդ թռչունները ամբողջությամբ թուխ են և պոչը առանց շերտերի։ Թռչունը 72-84 սմ երկարություն ունի, իսկ թևերի բացվածքը՝ 180-205 սմ[2]։ Էգ արծվի քաշը 2,1-3,7 կգ է, որձ արծվինը՝ 2-3,3 կգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 43. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. 2,0 2,1 del Hoyo, J., Elliott, A., Sargatal, J., eds. (1994). Handbook of the Birds of the World, vol. 2. Lynx Edicions, Barcelona ISBN 84-87334-15-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարապոչ արծիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարապոչ արծիվ» հոդվածին։