Էլ Պրոգրեսո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էլ Պրոգրեսո | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Yoro Department? | ||||
Մակերես | 534,1 կմ² | ||||
ԲԾՄ | 44 մետր | ||||
Բնակչություն | 188 366 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Պաշտոնական կայք | munielprogreso.hn | ||||
| |||||
Էլ Պրոգրեսո, (իսպ.՝ El Progreso)՝ քաղաք Հոնդուրասի հյուսիսում, Յորոյի վարչությունում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սուլայի հովտում, Ուլուա գետի ափին[1]։ Քաղաքապետարանի տարածքը կազմում է 547,5 կմ²։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 146 098 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1988 | 2001 | 2013 |
---|---|---|
60 058 | 90 475 | 146 098 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերրի հողերի շնորհիվ Պրոգրեսոյի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Քաղաքի շրջակայքում կան ձիթենու, արմավենու, բանանի, այլ մրգերի և բանջարեղենի աճեցման պլանտացիաներ։ Նաև բավականին զարգացած է անասնաբուծություն, մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունների բուծումը և տեքստիլ արդյունաբերությունը։
Էլ Պրոգրեսո երբեմն կոչվում է հեծանվային քաղաք, քանի որ շատ քաղաքացիներ տեղաշարժի համար օգտագործում են հեծանիվ, որպես արագ և տնտեսող տրանսպորտային միջոց։ Հնարավոր է՝ դա տեղի բնակչության հարաբերական աղքատության արտացոլումն է։
Միկո Քվեմադո
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկո Քվեմադոյի լեռնաշղթան քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Պրոգրեսո քաղաքից արևելք, Սուլա հովտում։ Ունի ավելի քան 280 կմ² տարածք, որտ գտնվում է կառավարության հոգացության տակ։ Էկոլոգիական բարեկեցության ապահովման և էկոհամակարգի պաշտպանության համար, որպես հարուստ բուսական և կենդանական աշխարհը ունեցող տարածք, այնտեղ ազգային պարկ է ստեղծվել։
Լուսանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժամանակակից փողոց Էլ Պրոգրեսոյում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Географические координаты Эль-Прогресо
- ↑ «El Progreso» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт города Արխիվացված 2013-10-14 Wayback Machine (Իսպաներեն)
- План Центрального парка «Лас-Мерседес»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Պրոգրեսո» հոդվածին։ |
|