Թյուրինգի մեքենա, վերացական մեքենա է, որը յուրաքանչյուր քայլի ժամանակ վերցնում է սլաքի ցույց տված նշանը, այնուհետև կարող է ցուցումներին համապատասխան դրանք փոխել՝ մեկ քայլ աջ կամ ձախ գնալով։ Ավելի ճշգրիտ՝ այն հաշվարկման մաթեմատիկական մեթոդ է։ Բացի մոդելի պարզությունից, Թյուրինգի մեքենան ստանալով ցանկացած համակարգչային ալգորիթմ, կարող է մոդելավորել այդ ալգորիթմի տրամաբանությունը։ Մեքենան գործում է անվերջ հիշողության ժապավենի վրա, որը բաժանված է բջիջների։ Այն տեղադրում է իր գլխավոր մասը բջջի վերևում և «կարդում է» (սքանավորում է) նշանն այնտեղ։ Այնուհետեև յուրաքանչյուր նշանն ու այդ նշանի ներկայիս վերջավոր աղյուսակում գտնվող տեղը օգտագործողի նշած ցուցումներով աշխատող (i) մեքենան կարդում է նշանը բջիջում, հետո (ii)-ն տեղափոխվում է ժապավենը մի բջիջ ձախ կամ աջ։ Այնուհետև (iii)-ին փոխանցվում է հաջորդ ցուցումը կամ հաշվարկը դադարեցվում է։
Թյուրինգի մեքենան ստեղծվել է 1936 թվականին Ալան Թյուրինգի կողմից, ով կոչեց այն ա-մեքենա (ավտոմատ մեքենա)։ Այս մեքենայով Թյուրինգը ցույց տվեց, որ հետևյալ երկու հարցերն ունեն բացասական պատասխան.
Գոյություն ունի՞ որևէ մեքենա, որը կարող է որոշել կամայական մեքենան իր ժապավենի վրա «շրջանաձև է» գործում, թե ոչ։
Գոյություն ունի՞ որևէ մեքենա, որը կարող է որոշել կամայական մեքենան իր ժապավենի վրա երբևէ տպու՞մ է տրված նշանը, թե ոչ
Այսպիսով, կատարելով կամայական հաշվարկներ կատարող պարզ սարքերի մաթեմատիկական ուսումնասիրություն, նա հանգեց հաշվարկների մասին հետևյալ եզրակացությանը. մասնավորապես, թույլտվության (որոշման) խնդրի անհաշվելիությանը[1]։
Հետազոտությունների հիման վրա Թյուրինգը ձևակերպեց ալգորիթմների հիմնական հիպոթեզը։ Որևէ ֆունկցիայի արժեքներ գտնելու համար նախատեսված ալգորիթմ գոյություն ունի այն դեպքում, երբ կարելի է հաշվարկել Թյուրինգի մեթոդով՝ Թյուրինգի մեքենայի վրա։ Այս թեզը համարվում է աքսիոմ, և չի կարող խիստ ապացուցվել մաթեմատիկորեն, քանի որ ալգորիթմը հստակ մաթեմատիկական հասկացություն չէ։ Ժամանակակից համակարգիչը, որը մինչև ավելի արագ հիշողության սարքերի հնարումը օգտագործում էր տարբերության շարժիչներ, պատկանում է հաշվիչ մեքենաների թվային դասին, հետևաբար Թյուրինգի մեքենայի կատարելագործված տարբերակն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 194)։