(Translated by https://www.hiragana.jp/)
Իլյա Էրենբուրգ - Վիքիպեդիա Jump to content

Իլյա Էրենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Էրենբուրգ
ռուս.՝ Илья́ Григо́рьевич Эренбу́рг
Ծննդյան անունռուս.՝ Илья Гиршевич (Гершевич) Эренбург
Ծնվել էհունվարի 14 (26), 1891[1][2][3][…]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 31, 1967(1967-08-31)[4][6][7][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[8]
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ, վիպասան, սցենարիստ, թարգմանիչ, քաղաքական գործիչ, մանկագիր, արձակագիր, հրապարակախոս և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի 1-ին գիմնազիա
Ժանրերվիպակ, ակնարկ, էսսե և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Extraordinary Adventures of Julio Jurenito?, The Thaw?, Սև գիրք և People, Years and Life?
ԱնդամակցությունՀրեական հակաֆաշիստական կոմիտե, ԽՍՀՄ Գրողների միություն, Խաղաղության համաշխարհային խորհուրդ և Գերագույն խորհուրդ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԱմուսինԼյուբով Կոզինցովա
ԶավակներԻրինա Էրենբուրգ
Изображение автографа
Իլյա Էրենբուրգ Վիքիդարանում
 Ilya Ehrenburg Վիքիպահեստում

Իլյա Էրենբուրգ (ռուս.՝ Илья́ Григо́рьевич Эренбу́рг, հունվարի 14 (26), 1891[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - օգոստոսի 31, 1967(1967-08-31)[4][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5]), ռուս արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լուսանկարիչ։

1895 թվականից ապրել է Մոսկվայում։ Գիմնազիայում ուսանելիս ականատես է եղել 1905 թվականի հեղափոխական դեպքերին, 1906 թվականին դարձել գիմնազիայի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության անդամ։ 1908 թվականին բանտարկվել է և երաշխավորությամբ ազատվելուց հետո մեկնել Պոլտավա, ապա՝ Փարիզ։ Այստեղ լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (1910) անդրանիկ ժողովածուն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես զինվորական թղթակից եղել է ֆրանս–գերմանական ռազմաճակատում։ «Բանաստեղծություններ նախօրեների մասին» (1916) ժողովածուում գերիշխում են ցավագին բեկման երանգը, հին աշխարհի կործանման սպասումը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան, 1918 թվականին հրապարակել է «Աղոթք Ռուսաստանի համար» բանաստեղծությունների գիրքը։ Որպես սովետական մամուլի թղթակից 1921 թվականին մեկնել է արտասահման, այնտեղ գրել իր առաջին արձակ գիրքը՝ «Խուլիո Խուրենիտոյի և նրա աշակերտների արտասովոր արկածները...» (1922) փիլիսոփայական–երգիծական վեպը, պատկերել Եվրոպայի և Ռուսաստանի խայտաբղետ կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի, ապա հեղափոխության տարիներին։ 1921–24 թթ. ապրել է Բեռլինում, տպագրել «Ռուս բանաստեղծների դիմանկարները» (1922)։ 1924–26 թթ. ստեղծել է «Գռփողը» և «Պրոտոչյան նրբանցքում» վեպերը։ 1920-30-ական թթ. փիլիսոփայական և գեղագիտական հայացքների բեկման տարիներ էին։ Իսպանիա, Գերմանիա և այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ նա տեսավ ֆաշիզմի գրոհը և տագնապ ապրեց։ 1932–33 թթ. Փարիզում հրատարակեց «Երկրորդ օրը» վեպը, որը պատկերում է նոր մարդու հոգևոր հարստության ծնունդը։ 1936–39 թթ. Իսպանիայում եղել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային կոնգրեսներին (1935, 1937), հանդես եկել որպես լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ։ Փարիզում ականատես է եղել Ֆրանսիայի կապիտուլյացիային ֆաշիստական Գերմանիայի առջև և դա արտացոլել «Փարիզի անկումը» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) վեպում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից լայնորեն հայտնի դարձավ նրա մարտական հրապարակախոսությունը։ Պարբերականներում լույս տեսած նրա հոդվածներն ու պամֆլետները ամփոփվել են «Պատերազմ» (1942-44) եռահատոր գրքում։ Պատերազմի տարիներին մտահղացել է «Փոթորիկ» վեպը (1946-47, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948)։ «Իններորդ ալիք» վեպում (1951-52) արտացոլել է Եվրոպայի և Ամերիկայի կյանքը ետպատերազմյան տարիներին (1948-51)։ 1952 թվականինին նրան շնորհվել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակ։ 1954 թվականին լույս է տեսել «Ձնհալ» վիպակը, որը սուր վեճերի առիթ է տվել։ Նրա վերջին նշանակալի ստեղծագործությունը «Մարդիկ, տարիներ, կյանք» (գիրք 1-6, 1961-66) ինքնակենսագրական վեպն է։ Այստեղ և այլ գործերում բազմիցս անդրադարձել է հայ գրականության ու մշակույթի նշանավոր գործիչներին, տվել Մարտիրոս Սարյանի և Ավետիք Իսահակյանի դիմանկարները։

Իլյա Էրենբուրգը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծխամորճ (պատմվածք), Ե., Պետհրատ, 1924, 24 էջ։ Թարգմ.՝ ռուս.:
  • Կոմունարի ծխամորճը (նովել), Մ., ՀԽՍՀ Պետհրատ, 1926, 29 էջ։ Ռուս. թարգմ.՝ Ամեռ։
  • Քաղաքի պաշտպանությունը («Փարիզի անկումը» վեպի երրորդ մասից), Ե., Հայպետհրատ, 1941, 6 էջ։ Թարգմ.՝ ռուս.:
  • Մարդակերները (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1942, 92 էջ։ Ռուս. թարգմ.՝ Համբարձում Մազմանյան։ Նկարիչ՝ Մ. Գ. Բրոդատով։
  • Կաշտանկա (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1942, 16 էջ։ Ռուս. թարգմ.՝ Հարություն Հարությունյան, նկարիչ՝ Հ. Ստեփանյան։
  • Գերմանացին, Ե., Հայպետհրատ, 1943, 64 էջ։ Թարգմ.՝ Հ. Առաքելյան։
  • Փարիզի անկումը, վեպ 3 գրքով, գիրք 1, Ե., Հայպետհրատ, 1944, 203 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Փարիզի անկումը, վեպ 3 գրքով, գիրք 2, Ե., Հայպետհրատ, 1944, 183 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Փարիզի անկումը, վեպ 3 գրքով, գիրք 3, Ե., Հայպետհրատ, 1944, 259 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Փոթորիկ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1951, 852 էջ։ Ռուս. թարգմ.՝ Մ. Դավթյան, Աշիկ Ղազարյան։
  • Իններորդ ալիք (վեպ), Ե., Հայպետհրատ, 1955, 956 էջ։ Ռուս. թարգմ՝ Տիգրան Հախումյան, Աշիկ Ղազարյան։ Նկարիչ՝ Ա. Գասպարյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 1. Начало было так далеко... // Илья Эренбург и Николай Бухарин (ռուս.): Взаимоотношения, переписка, мемуары, комментарии // Вопросы литературы / под ред. И. О. Шайтанов — 1957. — вып. 1.
  3. 3,0 3,1 Эренбург И. Г. Люди, годы, жизнь (ռուս.) — 1960. — С. 49.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Эренбург Илья Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Find A Grave — 1996.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Էրենբուրգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Էրենբուրգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 92