Խարիզման և քաղաքական լիդերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խարիզմա, յուրօրինակ անձնային որակ, որի շնորհիվ մարդը գնահատվում է որպես գերբնականությամբ, գերմարդկայնությամբ, կամ որոշակի յուրահատուկ ուժով և հատկություններով օժտված, որը հասանելի չէ մյուս մարդկանց։ Այն անձի գրավչությունը և ձգողականությունն է։ Խարիզմա բառը նշանակում է Աստծո պարգև, և դա հենց Սուրբ Հոգու նվերներ էր առաքյալներին։ Խարիզմատիկ մարդը պարտադիր չէ լինի «լավը», բայց միշտ պետք է լինի «առանձնահատուկ»։ Խարիզման որակ է, որի շնորհիվ մարդը գնահատվում է որպես յուրահատուկ ուժով, ընդունակություններով, կարողություններով։ «Նա ունի խարիզմա» արտահայտությունը նշանակում է, որ մարդը թողնում է ուժեղ տպավորություն շրջապատի վրա և պատրաստ են հետևել նրան։

Լիդեր, հեղինակություն վայելող անձ, ով ունի ազդեցություն ինչ-որ խմբի, կազմակերպության, թիմի վրա։ Խարիզման մեծ նշանակություն ունի քաղաքական լիդերի համար, այն ավելի է հեշտացնում լիդերի գործունեությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական լիդերների մեծ մասը, ովքեր հասել են հաջողությունների ունեցել են խարիզմա։ Խարիզմատիկ քաղաքական լիդերի ակնառու ներկայացուցիչ է Մահաթմա Գանդին։

Մահաթմա Գանդի
Հոկտեմբերի 2, 1869 – հունվարի 30, 1948,
Քաղաքական և հոգևոր առաջնորդ էր Հնդկաստանի և հնդկական անկախության շարժման։

Նա չի համապատասխանում տիպիկ լիդերի կերպարին, սակայն նրա հետևից գնացին միլիոնավոր մարդիկ։ Նա շատ ազնիվ էր ժողովորդի և իր առաջ։ Համբերատար էր, հանգիստ և փափուկ։ Նրա մտքերը և ինքը վայելում էր մեծ ճանաչում ու տարածվածություն։ Գանդին ուներ լավ ինտուիցիա, երբեք սուտ չէր ասում և իր սխալները բարձրաձայնում էր, եթե նույնիսկ վտանգավոր էր։ Նա տեսնում էր անտեսանելին, գտնում էր փոխզիջման տարբերակներ։ Նա հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ վայրում և նրա հաջողությանն օգնեց նրա հռետորիկական որակները և խարիզման, վստահություն առաջացրեց մարդկանց մեջ, ովքեր գնացին նրա հետևից և նրա կողքին մնացին մինչև վերջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական լիդերները քաղաքական գործընթացի առաջատար դեմքն են։ Նրանք համախմբում, ամրապնդում են գործառույթները և նախաձեռնում դրա իրականացումը։ Նրանք այն անձինք են, ովքեր երկրում կատարում են բարեփոխումներ, քաղաքական շարժումների հեղինակ են հանդիսանում։ Քաղաքական առաջնորդը նախ և առաջ մեծ անձնավորություն է, ով ունի ուժեղ սկզբունքներ, համոզմունքներ, հայեցակարգեր, ով կարողանում է պաշտպանել իր գաղափարները բաց բանավեճերի ժամանակ։ Քաղաքական լիդերները ունենում են մեծ հեղինակություն, որոնց հետևում են ժողովուրդը։ Նրանք ունեն հատուկ որակներ, որով կարողանում են ազդել մարդկանց վրա։ Այդ որակներից մեկն էլ հանդիսանում է խարիզման։
Խարիզմա և լիդեր հասկացությունները մոտ են, բայց նույնական չեն։ Գոյություն ունեն լիդերության բազմաթիվ սահմանումներ և տիպաբանություններ, և պարտադիր չէ, որ լիդերի բոլոր տեսակները օժտված լինեն խարիզմայով։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք հայտնի քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների, ազգային լիդերների, ապա պարզվում է, որ նրանց մեծամասնությունն ունեցել են խարիզմա։ Այդպիսին են եղել Չինգիզ խանը, Լենինը, Հիտլերը, Մահաթմա Գանդին և այլ անձինք։ Բայց ընդհանրապես լիդերությունը լայն հասկացություն է։ Եվ մարդիկ կարող են լինել խարիզմատիկ, բայց չստանձնեն լիդերի դերը, այլ ուղղակի գտնեն իրենց գործի մեջ և դառնան վառ անհատականություն։

Քաղաքական լիդերների խարիզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր բազմաթիվ հետազոտությունն էր անցկացվում պարզելու համար, թե արդյոք հնարավոր է որոշակի միջոցներով լիդերի մոտ ստեղծել խարիզմա։ Դուրս են գրվել խարիզմա ունեցող լիդերների որակները և փորձել են համեմատել խարիզմա չունեցող լիդերների հետ։ Արդյունքում հետազոտողները կարծում են, որ խարիզմայի ազդեցության ֆենոմենը, որի միջոցով իրականացվում է ազդեցությունը, հաճախ օգտագործում են հետևալ ռազմավարությունները.

  1. Տարբերվել ուրիշներից: Խարիզմատիկ մարդը պետք է ունենա որոշակի նշաններ, ստիգմա, որոնք կառանձնացնեն նրան շրջապատող զանգվածից։
  2. Լուսավորության ապրում: Իր միսիան կատարելու ընթացքում հերոսը ստանում է հրավեր հասարակական գործունեության կամ լինում է ինչ-որ նշան, որը նշում է իր նպատակը։
  3. Զարմացնել աջակիցներին: Նորույթը խարիզմայի անբաժանելի մասն է։
  4. Մտածել ծիսակատարություն: Խարիզմատիկ վարքագիծը հաճախ ներառում է որոշակի թատերականություն։ Սրա հետ է կապված զինանշանների, խորհրդանշանների, օրհներգերի, դրոշների և այլ տարբեր արարողությունների օգտագործումը։
  5. Լինել հաջողակ: Ինչպես գրում է Վեբերը. «Եթե երկար ժամանակ լքում է հաջողությունը և նրա ղեկավարությունը չի բերում հաջող արդյունքի, ապա նրա խարիզմատիկ ղեկավարումը կարող է անհետանալ»։
  6. Լինել վճռական: Խարիզմատիկ անձի համար շատ կարևոր միջոց է իր սեփական գաղափարներին վերաբերմունքը։ Պետք է վերաբերվի իր սեփական գաղափարներին որպես արժեքի։
  7. Հաղթել թշնամիներին։ Անձը միշտ գտնվում է պայքարի մեջ, և կարևոր է նրա հաղթանակը նրա նկատմամբ վստահությունը չկորելու համար։ Նա պետք է գործի խմբի շահերից ելնելով, ոչ թե սեփական։
  8. Ցույց տալ անկախությունը։ Սա ամենահիմնական բաղադրիչներից է խարիզմատիկ իմիջի։ Կարևոր է ընդգծել, որ նա կախված չէ ոչ մեկից, բացի իհարկե իր խմբից։
  9. Հատուկ հույզերի առաջացումը։ Խարիզմատիկ ազդեցության համար կարևոր է միաժամանակ հակադիր զգացումների առաջացումը, որի արտահայտվածությունը ուժեղ է։

Այս խնդրի շուրջ դեռ հարյուր տարի առաջ սոցիոլոգ Մաքս Վեբերը փորձեց ուսումնասիրություններ կատարել։ Նա փորձեց լուծել աշխարհի ամենագրավիչ հանելուկներից մեկը` բացահայտել մեծ մարդկանց հաջողության գաղտնիքը։ Վեբերը հայտնաբերեց, որ չնայած նրանց ճակատագրերը շատ տարբեր են, բայց կա մի կրկնվող սցենար բոլորի համար։ Այն մոտավորապես էսպիսին է. հերոսները հայտնվում են այն ժամանակ, երբ մարդկությունն ընկնում է քաոսային վիճակի կամ անգամ խուճապի մեջ։ Այդ իրավիճակում հայտնվում է մեկը, ով մեկն է դառնում, որ դժվարին իրավիճակում վատատեսությամբ չի համակվում, իմանում է` ինչ անել և ուր գնալ, իսկ նրա էնտուզիազմն էլ այնքան մեծ է լինում, որ փոխանցվում է շրջապատողներին։ Հնարավոր է իհարկե, որ հետագայում այդ հերոսի մեջ բացահայտվեն փառասիրության նշույլներ ու, ի վերջո, պարզվի, որ ընտրած ուղին ամենաճիշտը չէր։ Բայց դա ավելի ուշ, ժամանակակիցների համար նա, միևնույնն է, դառնում է լավագույնից լավագույնը։ Փորձելով բացատրել այդ երևույթը` Վեբերը գիտական դաշտ մտցրեց խարիզմատիկության գաղափարը։ Խարիզման Աստծո պարգև է, յուրօրնակ անձնային գծեր, որոնք գրավում են շրջապատի մարդկանց, և հենց այդ պատճառով էլ խարզմատիկ մարդը օժտված է լինում լիդերության տաղանդով։ Խարիզման թույլ է տալիս ազդել մարդկանց վրա, համոզել նրանց և ոգևորել աշխատելու։ Խարիզմատիկ մարդիկ միայն համաշխարհային մասշտաբով հայտնի մարդիկ չեն։ Այդպիսի մարդկանց կարելի հանդիպել ամենուր։ Նրանց տարբերելն առանձնապես դժվար չէ. մենք միշտ զգում ենք նրանցից հորդող ուժը։ Նրանք մտացածինի և էկսպրոմտի վարպետներ են, ովքեր հղանում են նորանոր գաղափարներ, որոշումներ, հասնում են փայլուն արդյունքների, ամենից հաճախ` անսպասելի, և, թվում է՝ պարզապես չեն կարողանում չանել դա։ Խարիզման ստիպում է երկրպագուներին ագահորեն դիտել կումիրին` ուշադրություն դարձնելով տարատեսակ մանրուքների` իմաստավորելով ու արժեքավորելով դրանք։

Խարիզման և քաղաքական լիդերի իմիջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարիզման կարող է նաև հանդիսանալ քաղաքական լիդերի իմիջ։ Լիդերի մոտ ի հայտ են գալիս ոճի խարիզմատիկ նշանները կամ լեգենդը։ Յուրաքանչյուրը ունի ոճի կարևորագույն տարր` արտաքին առանձնահատկություններ, անցյալից դրվագներ, ձայնի ինտոնացիա, մաներա, ծագում և անգամ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են գեղեցիկ մատանին կամ եղունգներին քսված յուրօրինակ լաքը։ Այս տարրերն իրականում ոչինչ չեն ասում անհատի գործնական կամ բարոյական արժանիքների մասին, բայց հենց այստեղ էլ նրանց մոգական ուժի գաղտնիքն է։ Մինչև վերջ չասված ցանկացած բան արթնացնում է երևակայությունը, իսկ տեղեկատվության պակասը կամայականորեն փոխհատուցվում է։ Խարիզմայի ակունքները բացահայտելու համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում խարիզմայի պատճառները բաժանել են 3 հնարավոր սկզունքների՝

  1. Օտար լինելը։ Այն սահմանվում է որպես «կողմնակի անձ»։ Այն ունի ռացիոնալ հիմքեր՝ ավելի լավ մեզ գիտեն մարդիկ, որոնց կողքին մենք մեծացել ենք, նրանք գիտեն մեր հնարավորությունները և թույլ կողմերը։ Դրա համար նրանց վրա ազդելը դժվարա։ Բոլորովին այլ բան է բացարձակապես անծանոթ միջավայրը և ոչ հարազատ խումբը, որտեղ ավելի հեշտ է մանիպուլյացիան։
  2. Թերարժեքություն։ Առաջին հայացքից այն անհավանական է։ Բայց պարզվում էր, որ որոշ մարմնական թերարժեքություններ են ունեցել շատ ազգային լիդերներ։ Այսպես օրինակ Նապոլեոնը եղել է կարճահասակ, Ստալինի արտաքին տեսքը եղել է ոչ այնքան գրավիչ ինչպես նրան նկարել են։ Սրա մեջ մտնում են նաև հոգեկան հիվանդություններ, և վառ ցուցադրական վարքագիծը։
  3. Կոչումը։ Այս դեպքում հերոսը ստանում է պատրաստի գաղափարներ։ Օրինակ երբ Մուհամեդին հայտնվում է հրեշտակը և պատվիրում փոխանցել ճշմարտությունը ժողովրդին։ Բուդդային հայտնված նշանները, երբ նա առաջին անգամ տեսավ ծերություն, հիվանդություն, մահ, որոնք ազդեցին նրա հետագա ճակատագրի վրա։ Այս լուսավորությունը կարող է տեղի ունենալ նաև աստիճանաբար, որը հաճախ օգտագործում են ընտրություններում թեկնածուի իմիջը ստեղծելիս։ Որի ժամանակ ցույց է տրվում այն, որ թեկնածուն իբր իր կյանքի ընթացքում աստիճանաբար սկսել է պարզ տեսնել, և վերջապես պատրաստակամություն է հայտնում փրկել իր ժողովրդին, եթե իհարկե հաղթի ընտրություններում։

Լիդերի իմիջ հասկացությունը շատ լայն ու բազմազան է, քան, որ հասկանում են այդ բառը։ Լիդերի իմիջի մասին խոսելիս հաշվի ենք առնում և նրա արտաքին տեսքը, և ներքին որակները, սովորությունները, վարքը, մարդկանց հետ շփման կարողությունները։ Քաղաքական լիդերի ստանդարտ իմիջը գործնական կոստյումն է, նրա փորձը, ձեռք բերած հաջողությունները, բարձր պաշտոնը, այլ մարդկանց կառավարելու ընդունակությունը։ Բայց այսօր աշխարհը շատ արագ է փոխվում և նրա էվոլյուցիայի հետ փոխվում է նաև լիդերի իմիջը։ Օրինակ այսօր շատ լիդերների կոստյումով չեք տեսնի։ Թեև նրանք կարող են լինել միլիոնատեր, բայց նախընտրում են հանգնել ջինսեր և վառ վերանաշապիկներ։

Քաղաքական լիդերի իմիջի ձևավորման վրա ազդող գործոններն են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդերի իմիջը առաջին հերթին որոշվում է նրա ներքին որակներով։ Այդպիսի որակներից կարող ենք առանձնացնել եռանդունությունը, վճռականությունը, խանդավառությունը աշխատանքի նկատմամբ, պոզիտիվությունը, ինտուիցիան, կամքը, ինքնավստահությունը, հուզակամային ոլորտի կայունությունը, կրեատիվությունը, կանխատեսելու կարողությունը և այլն։ Իհարկե ներքին տվյալները որոշում են մարդու վարքը։ Իսկ լիդերի իմիջի համար այն ամենակարևորներից է, որովհետև լիդերը պետք է ունենա այնպիսի որակներ, որ ոչ բոլորն ունեն, և շատերի մոտ չես կարող գտնել դրանք։

Երկրորդ գործոնը, որ ազդում է լիդերի իմիջի ձևավորման վրա նրա սովորություններն են, ճաշակը, հոբբին, նախապատվությունները, որոնք նույնպես ձևավորվում են նրա ներքին որակների հիման վրա։ Սակայն ըստ էության այդ ազդեցությունը տարածվում է արտաքին ատրիբուտների վրա՝ հագուստ, սանրվածք, մեքենա, անհատական աշխատասենյակ։

Երրորդ գործոնը հանդիսանում է նրա շրջապատը՝ ընտանիքը և ընկերները։ Լիդերները նույնպես մարդիկ են։ Մեծամասնությունը ունեն կին և երեխաներ, ինչպես նաև ունեն ուսուցիչներ, ովքեր նույնպես կարևոր դեր են խաղում նրա իմիջի վրա։

Չորրորդ գործոնը գործունեության ոլորտն է և լիդերի մասնագիտական իմիջը։

Հինգերորդ գործոնը լիդերի իմիջի սահմանման հանդիսանում է նրա կյանքի փորձը՝ կրթության մակարդակը, որոշակի մշակույթին պատկանելը, կենսագրականի էական փաստերը, վարքագիծը, ապրելակերպը, նորմերը և արժեքները, որով առաջնորդվում է լիդերը, կապը այլ սոցիալական խմբերի հետ։

Եվ պետք է նշել խարիզմայի ազդեցությունը լիդերի իմիջի ձևավորման վրա։ Խարիզման մարդկանց իր շուրջը համախմբելու ընդունակությունն է։ Եվ բոլոր իսկական լիդերները ունեն իրենց ուրույն խարիզման։ Եվ այն, ինչպես նաև այլ հատկությունները կարող են զարգացնել։ Որպեսզի մարդ դառնա այն անձը, ով կհամախմբի իր շուրջը մյուսներին, պետք է՝

  1. Սիրի կյանքը։
  2. Յուրաքանչյուր մարդու մեջ տեսնի լավը։
  3. Մարդկանց տա հույս։
  4. Կիսվի իր առաջարկներով, իր մասին տեղեկություններով։

Լիդերի իմիջը իսկապես գրավիչ է միայն այն ժամանակ, երբ հիմնված է անձի ներքին գեղեցկության վրա։ Քաղաքական լիդերի արտաքին իմիջը ներքին իմիջի արտացոլումն է։ Եվ առավել կարևոր է լիդերի մտքերը և գործողությունները, քան հագուստը և սանրվածքը։ Քաղաքական լիդերի իմիջի ստեղծման համար կիրառում են տարբեր սցենարներ՝ ներկայանալով հերոսի կերպարում, փրկիչի, իմաստունի, երբեմն զոհի և այլնի, բայց այս ամենի մեջ նշանակություն ունի հենց քաղաքական լիդերի անձը։ Ինչքան էլ իմիջմեյքերի աշխատանքը կատարյալ լինի, եթե տվայլ անձը չունի որոշակի հատկությունները անհնար է, որ հասնի հաջողության։ Պետք է նրա արտաքին և ներքին որակները համապատասխան լինեն։ Իսկ խարիզմա ունեցող քաղաքական լիդերներին համեմատած չունեցողների ավելի քիչ բան է պետք հաջողության հասնելու համար։ Խարիզմա ունեցող տարբեր լիդերներ տարբեր ձև են օգտագործում իրենց այդ նվերը։ Չնայած տարբեր քաղաքական լիդերների մոտ խարիզման արտահայտվում է տարբեր ձևերով, բայց կա ընդհանուր հատկություններ, որոնք ունեն բոլոր խարիզմատիկ մարդիկ։ Այդ հատկություններից է օրինակ, նորարական միտքը, վճռականությունը, իր գաղափարներից չհրաժարվելը, կարողանալ ստեղծել փրկչի իլյուզիա, խոսքի տեմպին, ժեստերին տիրապետելը, սա կարող են ինչպես սովորել, այնպես էլ բնածին լինի։ Խարիզմատիկ մարդիկ տարբերվում են որոշակի նշանով, որը բացակայում է մյուսների մոտ՝ դա կարող է լինել ինչպես ֆիզիկական որևէ արատ, այնպես էլ հոգեբանական առանձնահատկություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вебер М. Хозяйственная этика мировых религий. Попытка сравнительного исследования в области социологии религии. Введение // Избранное. Образ общества. М., 1994. С. 68.
  2. Голев С.В. Политическая психология. Словарь-справочник,2004 г.
  3. Дроздова А., Корчемкин С., Фадеев В. Роль политического имиджа в развитии политического лидерства http://psyfactor.org/lib/politleader3.htm
  4. Фреик Н.В. Политическая харизма: версии и проблемы http://psyfactor.org/lib/polit.htm
  5. Шепель В.М. Имеджелогия: секреты личного обаяния. М.,1994.
  6. Разоблачение харизмы известных лидеров http://bt-lady.com.ua/index.php?articleID=225 Արխիվացված 2006-06-25 Wayback Machine
  7. Харизматичность лидера http://becomerich.ru/mlm006.html

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդերություն

Առաջնորդում