(Translated by https://www.hiragana.jp/)
Չինգիզ խան - Վիքիպեդիա Jump to content

Չինգիզ խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինգիզ խան
Մոնղոլական կայսրության Մեծ Խան
Իշխանությունգարուն 1206օգոստոսի 25, 1227
(ավելի քան 20 տարի)
Թագադրումգարուն[1] 1206 թ., Մոնղոլիա
Լրիվ անուն
Չինգիս խան
Մոնղոլական կիրիլիցա այբուբեն։ Чингис Хаан
Չինգիզ խագան
Մոնղոլական այբուբեն (աջ)։
Չինգիս խագան
Անունը ծնվելիս։
Temujin,
մոնղ.՝ Тэмүжин Թեմուչին,
Կաղապար:Lang-xng;[2]
ՏիտղոսներԽան, Խագան
Ծնվել է՝մոտ մայիսի 31, 1162
ԾննդավայրԴելյուն-Բոլդոկ, Khamag Mongol
Մահացել է՝օգոստոսի 18, 1227[3] (65 տարեկան) կամ օգոստոսի 25, 1227[4][5] (65 տարեկան)
Վախճանի վայրՅինչուան, Սի Սյա
անհայտ
ԵրկիրՄոնղոլական կայսրություն
Ազգությունմոնղոլ
ՀաջորդողՈւգեդեյ խան
ՏոհմԲորջիգին
զորավար, ցեղի առաջնորդ և միապետ
ՀայրԵսուգեյ
ՄայրՕելուն[6]
ԵրեխաներՋոչի խան[6], Չաղաթայ[7][8][6], Ուգեդեյ[6], Թոլույ խան[6], Ու Լու Շի[6], Alahaibieji?[6], Թյումելյուն[6], Չեչեյիխեն[6], Yeli'andun?[6], Al-Altan?[6], Qojin?[6], Kölgen?[6], Chawuer? և Shuerche?
ՀավատքԹենգրիականություն
ՍտորագրությունИзображение автографа

Չինգիզ խան (ծննդյան անունը՝ Թեմուչին, մոտ մայիսի 31, 1162, Դելյուն-Բոլդոկ, Khamag Mongol - օգոստոսի 18, 1227[3] կամ օգոստոսի 25, 1227[4][5], Յինչուան, Սի Սյա), Մոնղոլական կայսրության հիմնադիր, զորավար։

Իշխանության համար պայքարում հաղթել է (մինչև 1204 թվականը) իր հակառակորդներին։ 1206 թվականին մոնղոլական ավագանու ղուրուլթայում (համաժողով) հռչակվել է մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր) տիտղոսը։ Չինգիզ խանը ձգտել է միավորել մոնղոլական ցեղերին և կենտրոնացնել նորաստեղծ պետության կառավարումը։ 1206 թվականին հրապարակել է մոնղոլների համակարգված սովորութային իրավունքը (յասա), մոնղոլական ցեղերի զբաղեցրած տարածքները բաժանել է ռազմավարչական միավորների, որոնք իբրև բաժնեկալվածք շնորհել է իր ազգականներին և իր կողմնակից ֆեոդալներին՝ նոյոններին։ Ստեղծել է 10 հազարանոց թիկնապահ զորք, որը ճնշել է ամեն մի անհնազանդություն։

Արտաքին ասպարեզում ձգտել է առավելագույնս ընդարձակել իր տիրապետության սահմանները։ Նրա օրոք սկսվել են մոնղոլական նվաճումները, որոնք հսկայական վնաս են հասցրել նվաճված երկրների ժողովուրդներին։ Չինգիզ խանը 1220 թվականին հետախուզական նպատակով մի զորամաս է ուղարկել արևմտյան Ասիա, որը, ի թիվս այլ երկրների, ներխուժել է նաև Հայաստան և ասպատակել նրա հյուսիս-արևելյան շըրջանները։ Չինգիզ խանի, իբրև զորավարի, ռազմագիտությանը և մարտավարությանը բնորոշ էին մանրազնին հետախուզությունը, հարձակման հանկարծակիությունը, հակառակորդի ուժերի մասնատումը, ծուղակների ստեղծումը են։

Չինգիզ խանի հաջորդների օրոք Մոնղոլական կայսրություն ևս ընդարձակվել է, դարձել մարդկային պատմության մեջ տարածքով ամենամեծ ցամաքային կայսրությունը։ Չինգիզ խանի սկսած արշավանքներն աննախադեպ ոչնչացման և զանգվածային տեղահանումների՝ ինչպես նաև միլիոնավոր (եթե ոչ տասնյակ միլիոնավոր) մահերի պատճառ են դարձել։ Մոնղոլական նվաճումները նաև նպաստել են Արևմուտքի և Արևելքի միջև հաղորդակցության և առևտրի զարգացումը, մշակույթի, տեխնոլոգիաների և գաղափարների տարածումը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնղոլական կայսրությունը՝ Չինգիզ խանի մահվան նախօրեին։

Ծնվել է 1162 թվականին (այլ վարկածներով՝ 1155-ին կամ 1167-ին), Բայկալ լճի մոտակայքում, բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում։ Մոտ 1170 թվականին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը։ 1175–1205 թվականներին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիզ խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ։

1186 թվականին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք։ 1196 թվականին Չինգիզ խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի (ռազմական կոմիսար) տիտղոսը։ 1203 թվականին գրավել է Մոնղոլիայի արևելյան շրջանները։ 1206 թվականին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը։ Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա։ Չինգիզ խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր։ Նրա օրոք հողը դարձել էր պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին՝ նոյոններին։ Նայմաններին նվաճելով՝ ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում՝ իր որդիներին, կարգադրել է սովորել հոնների լեզուն ու գիրը։

1206–1211 թվականներին Չինգիզ խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը, 1221 թվականին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը (Պեկին1215 թվականին հիմնադրել է Կարակորումը (1235 թվականից՝ մայրաքաղաք)։

1218–1223 թվականներին Չինգիզ խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը։ 1221 թվականին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30000-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին։ Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին։ 1223 թվականին Չինգիզ խանը գրավել է Ղրիմի Սուրոժ քաղաքը, Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է Մոնղոլիա։

1226 թվականին Չինգիզ խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք Չժունսինայի պարիսպները, սակայն այնտեղ մահացել է։ Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր։ Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև։ Չինգիզ Խանի կյանքին և գործունեությանն է նվիրված Վասիլի Յանի «Չինգիզ խան» վեպը։ Վեպը գրականության բնագավառում 1942 թ. արժանացել է «Ստալինյան» մրցանակի։ Հայերեն լույս է տեսել 1943 թ. Ստեփան Զորյանի թարգմանությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Աշխարհի Նվաճողի կյանքը"
  2. Central Asiatic Journal. O. Harrassowitz. 5: 239. 1959 https://books.google.am/books?id=PjjjAAAAMAAJ. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Bawden C. R. Genghis Khan // Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Кораев Т. К. Чингисхан // Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004. — Т. 34. — С. 592.
  5. 5,0 5,1 5,2 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Կենսագրական տվյալների չինական բազա
  7. Джагатай (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1839. — Т. 16. — С. 232.
  8. Н. В. Джагатай (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 516.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ խան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Չինգիզ խան» հոդվածից (հ․ 9, էջ 49 )։