Խեյբիան
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Խեյբիան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Խայբիան, Խեյպան, Խեյպիան, Խեյպյան, Խեյպյան Հան, Խեպիան, Խըյպինա, Ղաբիան, Ղեյբիան, Ղեյպիան, Ղեյպյան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խեյբիան կամ Խեյպան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Մշո դաշտում, Արածանիի աջ ափամեձ հովտում՝ Մուշ-Զիարեթ ճանապարհի վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեյբիանի միջով անցնում է մի քանի առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին հիշատակվել է միջին դարերի հիշատակարաններում։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին գյուղն ուներ 120 տուն՝ մոտ 1000 հայ բնակչով։ 1909 թվականին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար դպրոց, որը 1870 թ.-ին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում ուսանում էր 30 աշակերտ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեյբիանում է ծնվել գրող և բանահավաք Մշո Գեղամը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 718
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |