Ղուրանի դարպաս
Ղուրանի դարպաս | |
---|---|
Տեսակ | քաղաքային դարպաս, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան |
Բացում | 10-րդ դար[1] և 1949[1] |
Երկիր | Իրան[2] |
Քաղաք | Շիրազ[2] |
Բնակավայր | Շիրազ |
Շինության ձև | դարպաս |
Ոճ | Buyid architecture?[1], Զանդերի ճարտարապետություն[1], քաջարական ճարտարապետություն[1] և Պահլավական ճարտարապետություն[1] |
Նյութ | քար, աղյուս և շինարարական շաղախ |
Պատվիրատու | 'Adud al-Dawla?[1] |
Qur'an Gate Վիքիպահեստում |
Ղուրանի դարպաս (պարս.՝ دروازه قرآن ), պատմական դարպաս Իրանի Շիրազ քաղաքի հյուսիսում[3]։
Գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մուտքի մոտ, Մերվդեշտ և Սպահան տանող ճանապարհի վրա` Բաբա Կուհի և Չեհել Մակամ լեռների մեջ ընկած Ալլահ Աքբար կիրճում։ Դարպասի կենտրոնական մուտքի մոտ կա հատուկ ձևավորված տեղ, որտեղ Ղուրան է պահվել. այստեղից էլ առաջացել է դարպասի անունը[4][5]։
1996 թվականի դեկտեմբերի 9-ին Ղուրանի դարպասը 1800 թվի ներքո ընդգրկվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Շիրազն ունեցել է վեց դարպաս` Ղուրանի, Սպահանի, Սաադիի, Քեսաբխանե, Կազերուն, Շահ Գաի Ալի Ալլահ։ Դրանցից ընդամենը Ղուրանի դարպասն է պահպանվել, իսկ մնացած դարպասների գտնվելու վայրն է միայն հայտնի։
Դարպասը կառուցվել է Աբուդ ադ Դաուլի օրոք։ Դրա կառուցման տեղը պատահաբար չի ընտրվել. Մեծ Ալլահի կիրճից բացվում է ողջ Շիրազն ընդգրկող տեսարան, և ամեն մուսուլման, տեսնելով այդ հրաշալի տեսարանը, փառաբանում էր Ալլահին մարդկանց նկատմամբ ունեցած նրա բարեգթության համար, որ թույլ էր տալիս մարդկանց նման քաղաք կառուցել։
Զենդ արքայատոհմի իշխանության օրոք դարպասը խիստ տուժել է, այդ պատճառով այն վերաշինելիս ոչ մեծ տարածք են ձևավորել դարպասի գլխին` այնտեղ երկու Ղուրան պահելով, որոնք հայտնի են «Հիֆդահ-Ման» անվանումով[6]։ Դրանք գրվել են սուլթան Իբրահիմ բին Շահրուհ Գուրեկանիի ձեռքով։ Ավանդության համաձայն` երբ ճամփորդներն անցել են դարպասով, նրանց վրա Սուրբ գրքի օրհնությունն է իջել, ինչը պետք է օգներ նրանց հյուսիսային քաղաքներ հասնելուն[4]։
Ղաջարիների դինաստիայի օրոք դարպասը բազմաթիվ երկրաշարժերի պատճառով զգալիորեն վնասվել է։ Այն հետագայում վերականգնել է Մուհամեդ Զակի Խան Նուրին։ 1937 թվականին Ռեզա-Շահ Փահլավիի հրամանով դարպասը քանդել են, իսկ երկու Ղուրանները տեղափոխել են Շիրազում գտնվող Պարսկաստանի թանգարան, որտեղ պահվում են մինչ օրս։ 1949 թվականին վաճառական Հուսեյն Իգարը վերականգնել է դարպասի կամարը։
Նոր դարպասը չափերով գերազանցում է նախորդին և բացի մեծ մուտքից` եզրերում ունի ևս երկու փոքրերը։ Եզրային մուտքերի վրա բոլոր կողմերից կան գրություններ և հատվածներ Ղուրանից։ Դարպասագլխին կա ուղղանկյունաձև ոչ մեծ տեղ, ինչպիսին նախորդ դարպասն ուներ։
Դարպասի հարևանությամբ գտնվող այլ տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարպասից տասը մետր հեռավորության վրա գտնվում է բանաստեղծ Հաջու Կռմանիի գերեզմանը, իսկ մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` Ջահան Նամի այգին և Հաֆեզի դամբարանը։ Ներկայումս Ղուրանի դարպասը քաղաքային այգու մաս է կազմում, որտեղ շիրազցիներն անցկացնում են իրենց ազատ ժամանակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://irannewsdaily.com/2017/10/darvazeh-quran-historic-shiraz/
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Ворота Корана / Шираз, Иран». sasha-india.dreamwidth.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Шираз - достопримечательности». ipaattravel.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Шираз, Иран». gooddays.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ворота Коран | Шираз - Места | Иран | Мировед». miroved.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղուրանի դարպաս կատեգորիայում։ |