(Translated by https://www.hiragana.jp/)
Մեթիլամին - Վիքիպեդիա Jump to content

Մեթիլամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեթիլամին CH3NH2 , ամոնիակի օրգանական ածանցյալ ,առաջնային ալիֆատիկ ամին։

Մեթիլամին
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումմոնոմեթիլամին
ամինոմեթան
MMA
Քիմիական բանաձևCH3NH2
Ռացիոնալ բանաձևCH3NH2
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակԳազ
Մոլային զանգված31,1 գ/մոլ
Խտություն0,7 գ/սմ³[1] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն0,23 Պա/վ
Իոնիզացման էներգիա1,4E−18 ջոուլ[1][2] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան-94 °C
Եռման ջերմաստիճան-6 °C
Այրման ջերմաստիճան14 ℉[1]
Բռնկման ջերմաստիճան8 °C
Գոլորշու ճնշում303 975 Pa[1]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում108 գ/100 մլ
pKa10,62[3]
Կառուցվածք
Դիպոլ մոմենտ1,31
Դասակարգում
CAS համար74-89-5
PubChem6329
EINECS համար200-820-0
SMILESCN
ЕС200-820-0
RTECSPF6300000
ChEBI6089
IDLH127 mg/m³[1]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ պայմաններում գազ է , ամոնիակի հոտով ։

Մեթիլամինն իրենից ներկայացնում է տիպիկ առաջնային ամին։ Թթուների հետ առաջացնում է աղեր։ Ալդեհիդների հետ ռեակցիաները տանում են Շիֆֆի հիմքերի առաջացման ։ Էսթերների հետ փոխազդելիս առաջացնում է ամիդներ ։

Հիմնականում տարածված է 40 %-անոց ջրային լուծույթի ձևով։

Օժտված է ջրում լավ լուծելիությամբ ։

Արդյունաբերության մեջ ստացվում է մեթանոլի և ամոնիակի բարձրջերմաստիճանային (370-430oC ) փոխազդեցությունից 20-30 բար ճնշման տակ ։ Ռեակցիան ընթանում է գազային ֆազում ցեոլիտ կատակիզատորի առկայությամբ ։ Ռեակցիայի կողմանկի արգասիքներ են երկմեթիլամինը և եռմեթիլամինը ։

Մաքրումն իրականացվում է բազմակի թորման միջոցով։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են ներկանյութերի և դեղերի արտադրության մեջ ,որոնցից առավել կարևոր են N-մեթիլ-2-պիրրոլիդոնը (NMP) , մեթիլֆորմամիդը , կոֆեինը ,էֆեդրինը և երկմեթիլմիզանյութը։

Ազդեցությունը օրգանիզմի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինհալյացիայի դեպքում առաջացնում է մաշկի ,աչքերի և վերին շնչուղիների գրգռում ։ Շնչառության կանգից կարող է վրա գալ մահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]