Միշել Պիկկոլի
Միշել Պիկկոլի ֆր.՝ Michel Piccoli | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մայիսի 12, 2020[5][6][4][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[7][4] |
Կրթություն | Էլզասի դպրոց, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Սենտ Բարբի քոլեջ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ժուլիետ Գրեկո, Eléonore Hirt? և Ludivine Clerc? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Mouvement de la Paix? և Q3508321?[9] |
Ժակ Դանիել Միշել Պիկկոլի (ֆր.՝ Jacques Daniel Michel Piccoli, դեկտեմբերի 27, 1925[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] - մայիսի 12, 2020[5][6][4][…], Saint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[7][4]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան[10], սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ում ստեղծագործական գործունեությունը ձգվել է շուրջ յոթ տասնամյակ։ Նա մեծարվել է որպես իր սերնդի ֆրանսիացի մեծագույն խարակտերային դերասաններից մեկը, ով կերտել է շուրջ երկու հարյուր բազմազան կերպարներ, աշխատել անվանի ռեժիսորների հետ, իբրև լավագույն դերակատար՝ արժանացել հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ի, իտալական «Դավիդ դի Դոնատելլո»-ի[11][12]։ Եվս չորս անգամ «Սեզար» մրցանակի է առաջադրվել և դարձյալ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում[14], երաժիշտների ընտանիքում։ Մայրը դաշնակահարուհի էր, ազգությամբ ֆրանսուհի, հայրը՝ իտալական արմատներով թավջութակահար, եկել էր շվեյցարական Տիչինոյից[15][16]։ Միշելը, միջնակարգ կրթություն ստանալով, սովորել է դրամատիկական արվեստների դպրոցում, որն ավարտելուց հետո սկզբնական շրջանում դերակատարումներով հանդես է եկել թատերական բեմադրություններում։ 1945 թվականին իր առաջին դերն է խաղացել կինոյում՝ Քրիստիան Ժակի «Կախարդանք» (Sortileges) ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1963 թվականին անվանի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալով։ Հաջորդել են հիշարժան դերակատարումները Լուի Բունյուելի Belle de Jour (1967), Բուրժուազիայի համեստ հմայքը (1972), Ալֆրեդ Հիչքոքի Տոպազ (1969) և բազում այլ ֆիլմերում[17]։ Միշել Պիկկոլին՝ որպես դերակարար, ընդհանուր առմամբ նկարահանվել է 170-ից ավելի ֆիլմերում[18]։
1990-ական թվականներին նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և նկարահանել է երեք ֆիլմ[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Պիկկոլին ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը Էլեոնոր Հըրթն էր, երկրորդը՝ երգչուհի Ժուլիետ Գրեկոն, երրորդը՝ Լյուդիվին Կլերը։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր, Լյուդիվին Կլերի հետ ապրելիս էլ երկու երեխա են որդեգրել[19][20][21][22]։
Պիկկոլին մահացել է 2020 թվականի մայիսի 12-ին՝ 94 տարեկան հասակում, ինֆարկտի հետևանքով առաջացած բարդություններից[23][24][25][26][27]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի կինոփառատոն
- Բեռլինի կինոփառատոն
- 1982. Արծաթե արջ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»[29]
- Լոկառնոյի կինոփառատոն
- 2007. մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Les Toits de Paris
- 2007. Excellence Award (գերազանցության մրցանակ)
- Սեզար մրցանակ
- 1981. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»
- 1984. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Վտանգավոր քայլեր
- 1990. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ May Fools
- 1991. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ La Belle Noiseuse
- Շանհայի կինոփառատոն
- 1997։ Ոսկե գավաթ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Ճամփորդող գործընկերը
- Դավիդ դի Դոնատելո մրցանակ
- 2012։ David di Donatello for Best Actor մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք
- Համաեվրոպական կինոմրցանակներ
- 2001. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Տուն եմ գնում
- 2007. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Belle Toujours
- 2011. եվրոպական կինոակադեմիայի պատվո մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (European Film Academy Lifetime Achievement Award|Honorary Award)[30]
- 2011. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք
2001 թվականին Միշել Պիկկոլիին շնորհվել է համաեվրոպական թատերական մրցանակ (Europe Theatre Prize)[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Michel Piccoli, légendaire acteur de cinéma et de théâtre, est mort (ֆր.) — Le Monde.
- ↑ 6,0 6,1 6,2 L'acteur Michel Piccoli est mort (ֆր.) — Le Figaro.
- ↑ 7,0 7,1 7,2 L’acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l’Eure (ֆր.) — Paris-Normandie.
- ↑ The 24th European Film Awards — European Film Academy.
- ↑ https://maitron.fr/spip.php?article162425
- ↑ www.imdb.com
- ↑ Bergan, Ronald (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli obituary». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «French screen legend Michel Piccoli, who starred in Belle de jour, dies at 94». France 24. 2020 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Michel Piccoli nie żyje. Był znany z "Pogardy" Jeana-Luca Godarda». Onet.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Michel Piccoli» (ֆրանսերեն). AlloCiné. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Michel Piccoli What Nationality Ancestry Race» (անգլերեն). Ethnicity of Celebs. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Piccoli Biography (1925–)» (անգլերեն). Film Reference. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Mintzer, Jordan (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, Betrayed by Brigitte Bardot in Jean-Luc Godard's 'Contempt,' Dies at 94». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Nie żyje Michel Piccoli. Znany aktor miał 94 lata». kultura.gazetaprawna.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 19,0 19,1 Smith, Harrison. «Michel Piccoli, French film star who worked with Buñuel and Godard, dies at 94». The Washington Post. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Michel Piccoli « mort dans les bras » de Ludivine, sa dernière femme : qui est-elle ?». gala.fr (ֆրանսերեն). 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ Michel Piccoli auf Frankreich-Sued.de
- ↑ Catherine Balle (2020-05-18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ «Film- und Theaterschauspieler: Michel Piccoli ist tot». faz.net. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ «Michel Piccoli ist tot». zeit.de. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ «L'acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l'Eure». paris-normandie.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ Balle, Catherine (2020 թ․ մայիսի 18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Pulver, Andrew (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, renowned French acting veteran, dies aged 94». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Festival de Cannes: A Leap in the Dark». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Berlinale: 1982 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ приз Европейской киноакадемии вручили Триеру(չաշխատող հղում)
- ↑ IX Europe Theatre Prize / Reasons Արխիվացված 2021-10-19 Wayback Machine Europe Theatre Prize
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Պիկկոլի» հոդվածին։ |
|