Մոմիկ
Մոմիկ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Ուլգյուր |
Մահացել է | 1333[1] |
Վախճանի վայրը | Նորավանք |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն և Վրաց թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գլաձորի համալսարան |
Ստեղծագործություն(ներ) | Նորավանք[1] և Սուրբ Աստվածածին Եկեղեցի |
Ոճ | Գլաձորի մանրանկարչության դպրոց[1] |
Մասնագիտություն | մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ |
Momik Վիքիպահեստում |
Մոմիկ (անհայտ[1], Ուլգյուր - 1333[1], Նորավանք), հայ հայտնի մանրանկարիչ[2], ճարտարապետ և քանդակագործ[3]։ Գործել է Վայոց ձորում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմիկը ծնվել է Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում[4]։ Ապրել ու գործել է XIII-XIV դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։
Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան է ծաղկում, որի շնորհիվ հայտնի է դառնում։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։
Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։
Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։
Ավանդազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները[5]։
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գործերից մնացել են՝
- Գրքեր
- Չորս ձեռագիր ավետարաններ՝ 1292, 1302 (կամ՝ Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն։
- Քանդակագործություններ
- 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր և մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր և Հայր Աստծո պատկերաքանդակները։
- Ճարտարապետական կառույցներ
- Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
- Ենթադրյալ՝
- Բուրթելաշեն եկեղեցու նախագիծը և մասամբ կառուցումը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մոմիկի թանգարանը
-
Մոմիկի գերեզմանը
-
Մանրանկար, 1302 թվական
-
Խաչքար, 1302 թ․
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jannic Durand, Ioanna Rapti et Dorota Giovannoni (dir.), Armenia sacra — Mémoire chrétienne des Arméniens (IV-XVIII), Somogy / Musée du Louvre, Paris, 2007 978-2-7572-0066-7.
- (անգլերեն) Thomas F. Mathews et Avedis Krikor Sanjian, Armenian Gospel Iconography: The Tradition of the Glajor Gospel, Dumbarton Oaks, Washington, 1991 978-0-8840-2183-4.
- (անգլերեն) Matenadaran Mashtots Institute of ancient Manuscripts, Miniaturist Momik, introduction de Karen Matevosyan & Lilit Zakaryan, dirigé par Hrachya Tamrazyan, trad. en anglais Gohar Muradyan, éd. Nairi, Erevan 2010 (format 60 x 84, 66 pages) 978-5-550-01635-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 698—699.
- ↑ Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ. Երևան: «Նաիրի» ճամբար. 2013 թ. էջ 64. ISBN 978-5-550-01612-1.
- ↑ Կարեն Մաթևոսյան (2024 թ). Մոմիկ. Աբեվյան. էջ 88. ISBN 978-99941-838-2-1.
- ↑ Ուլգյուրի՝ խաչքար դարձած վիշապաքարերը / Վայոց ձոր
- ↑ Ա․Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 228
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոմիկ Արխիվացված 2022-05-05 Wayback Machine
- Մոմիկ Վարդպետի մասին հոդված «Ազգ» օրաթերթում։(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 698)։ |
|