Ջուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջուր | |
---|---|
Քիմիական բանաձև | H₂O |
Մոլային զանգված | 3,0E−26 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 0,983854 գ/սմ³[1], 0,993547 գ/սմ³[1], 0,998117 գ/սմ³[1], 0,9998395 գ/սմ³[1], 0,999972 գ/սմ³[1], 0,99996 գ/սմ³[1], 0,9997026 գ/սմ³[1], 0,9991026 գ/սմ³[1], 0,9982071 գ/սմ³[1], 0,9977735 գ/սմ³[1], 0,9970479 գ/սմ³[1], 0,9956502 գ/սմ³[1], 0,99403 գ/սմ³[1], 0,99221 գ/սմ³[1], 0,99022 գ/սմ³[1], 0,98804 գ/սմ³[1], 0,9857 գ/սմ³[1], 0,98321 գ/սմ³[1], 0,98056 գ/սմ³[1], 0,97778 գ/սմ³[1], 0,97486 գ/սմ³[1], 0,9718 գ/սմ³[1], 0,96862 գ/սմ³[1], 0,96531 գ/սմ³[1], 0,96189 գ/սմ³[1] և 0,95835 գ/սմ³[1] գ/սմ³ |
Դինամիկ մածուցիկություն | 1,7911 միլիպասկալ վայրկյան, 1,0016 միլիպասկալ վայրկյան և 0,89002 միլիպասկալ վայրկյան Պա/վ |
Կինեմատիկ մածուցիկություն | 0,01012 սմ²/վ սմ²/վ (20 °C-ում) |
Իոնիզացման էներգիա | 2,0E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 0,002519 °C[3] և 0 ± 0,002 °C[4] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 2200 °C |
Եռման ջերմաստիճան | 99,9839 °C[5] °C |
Ջերմահաղորդականություն | 0,56 Վտ/(մ.Կ) Վտ/(մ.Կ) |
Գոյացան էնթալպիա | −241 818 ջոուլ մեկ մոլի համար[6] և −285 830 ջոուլ մեկ մոլի համար[6] կՋ/մոլ |
Եռման էնթալպիա | 40,656 կՋ/մոլ[7] և 40 655,928 ջոուլ մեկ մոլի համար[8] կՋ/մոլ |
Բեկման ցուցիչ | 1,3945, 1,33432, 1,32612, 1,39336, 1,33298 և 1,32524 |
Դիպոլ մոմենտ | 6,2E−30 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 7732-18-5 |
PubChem | 962, 22247451 |
EINECS համար | 231-791-2 |
SMILES | O |
ЕС | 231-791-2 |
RTECS | ZC0110000 |
ChEBI | 937 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։
Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0 °C, tեռ=100 °C, ամենամեծ խտությունը 4 °C-ում է՝
Ջրի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի ագրեգատային վիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ հանդիպող տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։
- Ըստ տեղումների տեսակների՝
- Ըստ մթնոլորտային երևույթների՝
- Ըստ բաղադրության՝
- աղի ջուր, կամ ծովի ջուր՝ ծովերի, օվկիանոսների և որոշ լճերի (Բալխաշ, Ուրմիա) ջուրը։ Խմելու համար պիտանի չէ։
- քաղցրահամ ջուր, գետերի և լճերի մեծ մասի (Սևան, Բայկալ) ջուրը։
- փափուկ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի ցածր պարունակություն ունեցող,
- կոշտ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի բարձր պարունակություն ունեցող,
- հանքային ջուր։
Ջրի մշակված տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմելու ջուր
- ծորակի ջուր
- շշալցված ջուր
- տնտեսական ջուր
- քլորացված ջուր
- օզոնացված ջուր
- իոնազերծված ջուր
- թորած ջուր
- գազավորած ջուր։
Այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ծանր ջուր կամ՝ դեյտերիում, օգտագործվել է առաջին միջուկային ռեակտորներում։
- Եկեղեցական արարողություններում՝
- Հեքիաթներում՝
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
- H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
- 2Na+2H2O=2NaOH+H2↑
- Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
- Zn+H2O=ZnO+H2↑
- 3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
- K2O+H2O=2KOH
- BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
- SO3+H2O=H2SO4
- P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
- nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
- CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
- Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
- Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
- C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
- Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
- MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։
Անձրևակաթիլների առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական։ Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է։ Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը։
Թթվային անձրև
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։
Ջուրը բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 CRC Handbook of Chemistry and Physics / R. C. Weast, David R. Lide, Jr. — 70 — Boca Raton: CRC Press. — ISBN 978-0-8493-0470-5
- ↑ 2,0 2,1 2,2 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 Revised Release on the Equation of State 2006 for H2O Ice Ih — IAPWS, 2009.
- ↑ 4,0 4,1 Reproducibility of the Temperature of the Ice Point in Routine Measurements — NIST, 1995.
- ↑ 5,0 5,1 https://web.archive.org/web/20201002112833/http://www1.lsbu.ac.uk/water/water_properties.html#c1
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Smith J. M., H.C. Van Ness, M.M. Abbott Introduction to Chemical Engineering Thermodynamics // J. Chem. Educ. — ACS, 1950. — Vol. 27, Iss. 10. — P. 789. — ISSN 0021-9584; 1938-1328 — doi:10.1021/ED027P584.3
- ↑ 7,0 7,1 Atmospheric Thermodynamics: Elementary Physics and Chemistry — Cambridge University Press, 2009. — P. 64. — ISBN 9780521899635
- ↑ 8,0 8,1 PubChem
Ընթերցե՛ք «ջուր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր» հոդվածին։ |
|