(Translated by https://www.hiragana.jp/)
Ռանուլա - Վիքիպեդիա Jump to content

Ռանուլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանուլա
Մարդու հիվանդություն Խմբագրել Wikidata
հիվանդության կարգ, ախտանիշ կամ նշան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաթքագեղձի հիվանդություններ, Բերանի խոռոչի մուկոցելե, հիվանդություն Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունՎիրաբուժական ստոմատոլոգիա Խմբագրել Wikidata

Ռանուլա կամ ենթալեզվային թքագեղձի բուշտ, որը տեղակայվում է բերանի խոռոչի հատակի առաջ-կողմնային հատվածում` լեզվի կարճ սանձիկին կից: Կլինիկորեն եթե այն փոքր է և անախտանիշ, ապա հետագայում բուժում կարող է չպահանջվել, հակառակ դեպքում կարիք է լինում փոքր վիրահատական միջամտություն:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ մոտ բերանի խոռոչի ռանուլա

Ռանուլան սովորաբար հայտնվում է որպես կիսաթափանցիկ, կապույտ, ուռուցիկ, պարկանման բուշտ, որը տեղակայվում է բերանի խոռոչի հատակին: Երբ ախտահարումն ավելի խորն է լինում, ապա գոյացության կապույտ կիսաթափանցիկ տեսքը չի կարող բնորոշ հատկանիշ լինել: Ռանուլան կարող է վերածվել մի քանի սանտիմետր տրամագծով մեծ զանգվածի, ինչը հանգեցնում է լեզվի բարձրացման և, հնարավոր է, կուլ տալու դժվարեցում (դիսֆագիա): Ուռուցքը ֆիքսված չէ, կարող է գունափոխված չլինել և ցավոտ չէ, քանի դեռ չկա երկրորդային ախտահարում: Այն հիմնականում տեղակայվում է բերանի հատակի միջին գծից կողմնայնորեն, որը կարող է ախտորոշիչ դեր ունենալ, այն տարբերակելով միջին գծի դերմոիդ կիստայից[1]: Ռանուլաները կարող են պատռվել և նորից կրկնվել, առաջացնելով այտուց: Ռանուլաները երկար ժամանակ կարող են անախտանիշ լինել, հատկապես եթե դրանք պատռվեն կամ փոքրանան և նորից ուռչեն, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումը:

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ փոքր մեխանիկական տրավմաները վնասում են բերանի խոռոչի հատակի նուրբ արտատար ծորանները, որոնք թուքը ենթալեզվային թքագեղձից տեղափոխում են բերանի խոռոչ[2]: Բերանի խոռոչի հատակի լորձաթաղանթի վնասվածքի տեղում կարող է առաջանալ մուկոցելե, թեև ռանուլան հաճախ ավելի մեծ է, քան մյուս լորձաթաղանթի էքստրավազացիայի հետևանքով առաջացած կիստաները (մուկոցելե)[3]: Երբեմն դրանք կարող են հասնել զգալի չափերի: Լորձանյութի (մուցին) արտազատման հիմնական աղբյուրը ենթալեզվային թքագեղձն է, սակայն ռանուլաները կարող են առաջանալ նաև ենթածնոտային թքագեղձի ծորանից կամ բերանի հատակի փոքր թքագեղձերից:

Պարանոցի շրջանում առաջանում է ռանուլա, երբ արտազատված լորձանյութը ներթափանցում է ծնոտկորճային մկանի[1] հաստությամբ, որը իր հերթին բաժանում է ենթալեզվային և ենթածնոտային տարածությունները, և պարանոցի շրջանում զարգանում է այտուց։ Նման երևույթ կարող է տեղի ունենալ ռանուլայի պարկի պատռման դեպքում [4]: Որոշ դեպքերում այն կարող է հետընթաց ուղղով տարածվել հարըմպանային շրջան[4]:

Ռանուլա` միկրոսկոպիկ նկար

Հյուսվածքաբանական պատկերը նման է այլ տեղանքների մուկոցելեյին: Արտազատված լորձանյութը բերում է գրանուլյացիաների ձևավորմանը, որը սովորաբար պարունակում է փրփրուն հիստոցիտներ[1]: ՈՒՁՀ և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող են ինֆորմատիվ լինել ախտորշման համար[4]: Ուորթոնի ուռուցքի դեպքում անհրաժեշտ է կլինիկական հետազոտումներ՝ ռանուլայից տարբերակելու համար[5]:

  • Հիմնականում հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ
  • Հավասարապես հանդիպում է`տղամարդկանց և կանանց մոտ
  • Բերանի հատակի այտուցի ժամանակ, կարող է առաջանալ ցավ
  • Հիմնականում միակողմանի է
  • Արտաքին տեսք` գնդաձև
  • Չափ` 1-5 սմ տրամագծով
  • Գույն՝ բաց կապույտ, բնորոշ կիսաթափանցիկ տեսքով
  • Մակերես՝ հարթ, իսկ լորձաթաղանթի վրա բուշտը` շարժուն, անցավ
  • Առկա է ֆլյուկտուացիա (ծփանք)
  • Տրանսիլյումինացիոն թեստ` դրական
  • Պարանոցային ավշային հանգույցները մեծացած չեն

Ռանուլան մուկոցելեի տարատեսակ է, և, հետևաբար, կարող է դասակարգվել որպես թքագեղձերի ախտահարում: Սովորաբար ռանուլան սահմանափակվում է բերանի խոռոչի հատակում (կոչվում է «պարզ ռանուլա»)[6]: Հազվադեպ հանդիպող տեսակ է համարվում պարանոցային ռանուլան (նաև կոչվում է սուզվող ռանուլա), որի դեպքում գոյացությունը գտնվում է ոչ թե բերանի հատակում, այլ պարանոցի հաստության մեջ[1]: Ռանուլա տերմինը երբեմն օգտագործվում է նաև բերանի հատակի այլ նմանատիպ գոյացությունների համար, ինչպիսիք են թքագեղձի կիստաները և դերմոիդային կիստաները[1]: Լատիներեն rana բառը նշանակում է «գորտ» (ranula = «փոքր գորտ»):

Ռանուլայի բուժումը վիրահատական է և սովորաբար ներառում է ենթալեզվային թքագեղձի հեռացում: Վիրահատության կարիք չի լինում, եթե ռանուլան փոքր է և անախտանիշ[2]: Երբեմն կարիք է լինում կատարել մարսուպիալիզացիա, որտեղ ներբերանային ախտահարումը բացվում է բերանի խոռոչի մեջ՝ նպատակ ունենալով  վերականգնել ենթալեզվային թքագեղձի հաղորդակցությունը բերանի խոռոչի հետ:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման ախտահարումներ սովորաբար զարգանում է երեխաների մոտ[2]: Ռանուլան ենթալեզվային թքագեղձերի ամենից հաճախ հանդիպող ախտահարումներից է[3]:

Կենդանիների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kahn, Michael A. Basic Oral and Maxillofacial Pathology. Volume 1. 2001.
  1. Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bouquot, Brad W. Neville, Douglas D. Damm, Carl M. Allen, Jerry E. (2002). Oral & maxillofacial pathology (2. ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 391–392. ISBN 978-0721690032.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Jump up to: 2,0 2,1 2,2 Newlands, edited by Cyrus Kerawala, Carrie (2010). Oral and maxillofacial surgery. Oxford: Oxford University Press. էջ 199. ISBN 9780199204830. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Jump up to: 3,0 3,1 Hupp JR, Ellis E, Tucker MR (2008). Contemporary oral and maxillofacial surgery (5th ed.). St. Louis, Mo.: Mosby Elsevier. էջեր 410–411. ISBN 9780323049030.
  4. Jump up to: 4,0 4,1 4,2 La'Porte, S. J.; Juttla, J. K.; Lingam, R. K. (14 September 2011). «Imaging the Floor of the Mouth and the Sublingual Space». Radiographics. 31 (5): 1215–1230. doi:10.1148/rg.315105062. PMID 21918039.
  5. Boulos MI, Cheng A (2006-02-01). «Case 1: What is that in your mouth?». Paediatrics & Child Health (անգլերեն). 11 (2): 107–8. PMC 2435329. PMID 19030265.
  6. Shaw, JHF. «Salivary Gland Surgery». unsupplied. Արխիվացված է օրիգինալից 8 February 2013-ին. Վերցված է 8 February 2013-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ