Ռենատո Գուտտուզո (իտալ.՝ Renato Guttuso, դեկտեմբերի 26, 1911(1911-12-26)[1][2], Բագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 18, 1987(1987-01-18)[1][3][4][…], Հռոմ, Իտալիա), իտալացի նկարիչ և խաղաղության ակտիվ մարտիկ։ 1940 թվականից Իտալիայի կոմկուսի անդամ, 1956 թվականից ԿԿ-ի անդամ։ Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1960 թվական)։
Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել է դիմադրության շարժմանը։ Հետպատերազմյան շրջանում եղել է իտալական նկարիչների «Արվեստի նոր ճակատ» ընկերության (1946-1948 թվականներ) ռեալիստական թևի պարագլուխը։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հակաֆաշիստական գործեր («Գնդակահարություն», 1938 թվական, ժամանակակից արվեստի պատկերասրահ, Հռոմ, «Խաչելություն», 1940-1941 թվականներ, «Gottmit uns!» («Մեզ հետ է աստված») գծանկարների շարքը, տուշ, տեմպերա, 1944-1945 թվականներ, արժանացել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Խաղաղության ոսկե մեդալի, 1950 թվական)։ Պատկերել է կապիտալիստական Իտալիայի սոցիալական հակասությունները («Սիցիլիայի գյուղացիները գրավում են, կալվածատիրակաև հողերը», 1948-1950 թվականներ, գերմանական ակադեմիա, Բեռլին, «Բուգի-վուգին Հռոմում», 1952 թվական, Ֆարինելիի հավաքածու, Հռոմ, «Բանավեճ», 1959 թվական, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Ամբոխ», 1960 թվական, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Գուտտուզոյի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում բնանկարը և նատյուրմորտը («Կալաբրիայի բնանկարը», 1953 թվական, «Զամբյուղ, ունելի և մուրճ», 1961 թվական)։ Գուտտուզո «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» Միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1972 թվական)։ 1975 թվականին Գուտուզոն եղել է Երևանում։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Renato Guttuso (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Renato Guttuso — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/345/
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 255)։
|