(Translated by https://www.hiragana.jp/)
Սոբու - Վիքիպեդիա Jump to content

Սոբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սոբու
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԶանգեզուրի գավառ
ՀամայնքԶանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Այլ անվանումներՍաբու, Սոբի
ԲԾՄ870 մետր
Բնակչություն0 մարդ
Ազգային կազմկովկասի թաթարներ
Տեղաբնականունսոբեցի
Ժամային գոտիUTC+3
Սոբու (Աշխարհ)##
Սոբու (Աշխարհ)

Սոբու, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Գտնվում է Կապան քաղաքից 26 կմ հարավ-արևելք, անտառապատ վայրում[2]։

Ըստ ոմանց համապատասխանում է Սյունիք աշխարհի Կովսական գավառի Ծոբի գյուղին։

Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Զանգելանի շրջանում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին գյուղն ունեցել է 336[2], իսկ 1908-ին՝ 580 կովկասի թաթար բնակիչ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 647
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.