Սևաքարցիների նախնիները այստեղ են վերաբնակվել Արցախից 18-րդ դարում[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սևաքարի մշտական բնակչությունը կազմել է 104, առկա բնակչությունը՝ 91 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Սևաքար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Գյուղի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ[3]։ Համայնքի տարածքի 877 հա-ն ունի գյուղատնտեսական նշանակության կարգավիճակ[3]։