Քրիստափոր (հակապապ)
Քրիստափոր | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 9-րդ դար Հռոմ, Պապական մարզ |
Մահ | 904 Հռոմ, Պապական մարզ |
Քրիստափոր (լատին․՝ Christophorus, 9-րդ դար, Հռոմ, Պապական մարզ - 904, Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պապ (հակապապ) 903 թվական (հոկտեմբեր)-904 թվականներին (հունվար)[1]։ Մինչև 20-րդ դարի առաջին կեսը ընդգրկված է եղել օրինական ընտրված պապերի ցանկում, սակայն հետագայում համարվել է հակապապ և հեռացվել ցուցակից։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստափորի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Վստահելի, հաստատուն աղբյուրների բացակայության պատճառով դժվար է ընդհանրացնել նրա հակիրճ կենսագրությունը։ Ենթադրվում է, որ նա եղել է հռոմեացի։ Նրա հայրը՝ Լեոն, եղել է Սուրբ Դամասոսի կարդինալ քահանան այն ժամանակ, երբ Քրիստոփորը պապ է դարձել։ Նրա նախորդը Լևոն V պապը գահընկեց է արվել և բանտարկվել 903 թվականի հոկտեմբերին։ Քանի որ ենթադրվում է, որ վերջինս մահացել է բանտում, հնարավոր է, որ նրան հաջորդել է Քրիստափորը։ Այնուամենայնիվ կա նաև տեսակետ (Auxilius of Naples -ի աղբյուրներում), որ նրանց երկուսին սպանել է Սարգիս III պապը։
Քրիստափորը պապականությունից հեռացվել է Սարգիս III պապի կողմից (904–911)։ Hermannus Contractus պատմիչ վանականը պնդում է, որ իր կյանքի վերջին տարիները Քրիստափորն անցկացրել է որպես վանական[2]։ Այնուամենայնիվ ըստ Eugenius Vulgarius պատմիչի նա իր մահկանացուն կնքել է բանտում[3]։
Օրինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմանց կարծիքով, Քրիստափորը համարվում է օրինական պապ, անկախ նրանից, թե ինչ ապօրինի միջոցներով է պապ դարձել։ Նրա անունը ընդգրկված է է եղել 20-րդ դարի բոլոր խոշոր տեղեկագրքերի մեջ[4]։ Նրա դիմանկարները այլ պապերի կողքին պատկերված է Սուրբ Պողոսի բազիլիկի պատերին։ Ինչպես նաև Պիզայի Սան Պիետրո Ապոստոլո բազիլիկի 13-րդ դարի որմնանկարներում նա ևս պատկերված է 10-րդ դարի պապերի շարքում։
Ավելին, նա նաև ճանաչված է որպես պապի իր հաջորդների կողմից։ Այնուամենայնիվ դադարել է պապ համարվել 20-րդ դարի առաջին կեսից, և Annuario pontificio պապերի ցուցակից հեռացվել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wikisource-logo.svg Chisholm, Hugh, ed. (1911). "Christophorus". Encyclopædia Britannica. 6 (11th ed.). Cambridge University Press. p. 295.
- ↑ Chronicle of Hermannus Contractus, ad an. 904.
- ↑ Ernst Dümmler, Auxilius und Vulgarius (Leipzig, 1866), 160, 135.
- ↑ Liber Pontificalis, II, ed. Duchesne; Watterich, Pontificum Romanorum Vitae, I; and Origines de l'Église romaine, I, par les membres de la communauté de Solesmes, Paris, 1836.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր (հակապապ)» հոդվածին։ |
|