Օտտո Վալլախ
Օտտո Վալլախ Otto Wallach | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1847[1][2][3][…] Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 26, 1931[4][1][2][…] (83 տարեկան) Գյոթինգեն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[5] |
Բնակության վայր(եր) | Գյոթինգեն |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բոննի համալսարան[6] և Գյոթինգենի համալսարան[6] |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա[6] |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան (1869) և HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[7] |
Գիտական ղեկավար | Ավգուստ Հոֆման |
Եղել է գիտական ղեկավար | Ուոլտեր Նորման Հեվորթ, Heinrich Mallison? և Abram Berkengeim? |
Հայտնի աշակերտներ | Ուոլտեր Նորման Հեվորթ |
Պարգևներ | |
Otto Wallach Վիքիպահեստում |
Օտտո Վալլախ (գերմ.՝ Otto Wallach, մարտի 27, 1847[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 26, 1931[4][1][2][…], Գյոթինգեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի օրգանիկ-քիմիկ։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր` 1910 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հոր ընտանիքը` Գերհարդ Վալլախի, լյութերականությունից անցել է հուդայականության. մայրը` Օթիլլիյա Թոման, սերում էր գերմանացի բողոքականների ընտանիքից։
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1869)։ Բոննի համալսարանում դոցենտ է եղել (1873 թվականից), ինչպես նաև պրոֆեսոր, իսկ հետո Գյոթինգենի համալսարանում (1889 թվականից մինչև 1915)։
Եղել է տերպենների քիմիայի առաջին հետազոտողներից մեկը։ Այդ ոլորտում իր աշխատանքները սկսել է 1884 թվականից, հետապնդելով այն միտքը, որ շատ բնական տերպեններ կազմված են միատիպ ածխաջրածիններից։ Բնական տերպենները օգտագործում են տարբեր ռեակտիվներում (HCl, HBr, N2O3, N2O4, NOCl)։ Վալլախը ստացավ լավ բյուրեղացված միացություններ` միացած տերպենների հետ, որը թույն է տվել իրականացնել դրանց բաժանումը։ Վալլախը բացահայտել ու ուսումնասիրել է տերպենների դասի միացությունները (լիմոնեն, ֆելլանդրեն, տերպինեոլ, ֆենխոն, մեթիլհեպտանոն, տերպինոլեն), ինչպես նաև 1891 թվականին ուսումնասիրել է տերպենների ու իզոպրենի գենետիկական կապերը. բացահայտել է ալդեհիդների ու կետոնների ամինային վերականգնման ռեակցիան` մինչև առաջնային և երկրորդային ամիններ ու մրջնաթթու։ Նոբելյան մրցանակը (1910) ստացել է «Ի նշան խոստումնալից ձեռքբերումների` օրգանական քիմիայի ու քիմիական արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև նրա համար, որ նա առաջինն է աշխատանքներ իրականացրել ալիցիկլիկ միացությունների բնագավառում»։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտո Վալլախի պատվին 1979 թվականին անվանվել է Լուսնի խառնարանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лауреаты Нобелевской премии: Энциклопедия. Пер. с англ։
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Валлах Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Валлах, Отто (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 650—651.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1910 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Davy Medal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վալլախ» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Փետրվարի 26 մահեր
- 1931 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի քիմիկոսներ
- Քիմիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանիայի հրեաներ