(Translated by https://www.hiragana.jp/)
Ֆրանչեսկո Մելցի - Վիքիպեդիա Jump to content

Ֆրանչեսկո Մելցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Մելցի
Ծնվել էոչ վաղ քան 1491 և ոչ ուշ քան 1492
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն[1]
Վախճանվել էմոտ 1570[1]
Մահվան վայրՎապրիո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա[1]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ
ՈճԲարձր վերածնունդ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներLeda and the Swan?
ՈւսուցիչԼեոնարդո դա Վինչի
 Francesco Melzi Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Մելցի(իտալ.՝ Francesco Melzi, ոչ վաղ քան 1491 և ոչ ուշ քան 1492, Միլան, Միլանի դքսություն[1] - մոտ 1570[1], Վապրիո դ’Ադա, Միլան, Լոմբարդիա[1]), Լոմբարդյան դպրոցի իտալացի նկարիչ, Լեոնարդո դա Վինչիի սանը և նրա գլխավոր ստեղծագործական ժառանգը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկել է ազնվական ընտանիքից։ Ֆրանչեսկո Մելցին Լեոնարդոյին ճանաչել է մանկուց։ 1506 թվականին տասնհինգ տարեկան հասակում ընդունվել է Լեոնարդոյի արհեստանոց, 1513 թվականին Հռոմում և 1517 թվականին Փարիզում ուղեկցել է իր ուսուցչին։ Ըստ իր հիշողությունների, Լեոնարդոն ալեհեր ծեր մի տղամարդ էր, այլևս չէր կարող աշխատել ձեռքի կաթվածի պատճառով, և նրա միլանցի ուսանողը (նա կարող էր լինել միայն Մելցին) այնքան լավ էր նկարում Լեոնարդոյի ղեկավարության ներքո, որ նրա աշխատանքը չէր կարող տարբերվել մեծ ուսուցչի վրձնից։

Լեոնարդոն հպարտ էր իր ուսանողի հմտությամբ և նրա հետ միասին ստեղծել է մի քանի կտավ։ Նախկինում Լեոնարդոյին վերագրվող կտավներից մի քանիսը այժմ համարվում են Մելցիի աշխատանքները, ինչպես, օրինակ, Էրմիտաժի «Կոլումբինան»[2]։

1519 թվականի մայիսի 2-ին իր ուսուցչի մահից հետո Մելցին մնացել է նրա ժառանգը` համաձայն 1519 թվականի ապրիլի 25-ի կտակին։ Ինչպես հետևում է 1519 թվականի օգոստոսի 10-ի ծառա Լեոնարդո Բատիստա դե Վիլանիսի գրառումներից, Իտալիա վերադառնալուց առաջ Ֆրանչեսկո Մելցին որոշ ժամանակ մնացել է Ֆրանսիայի թագավորի ծառայության մեջ։

Իտալիա Լեոնարդոյի ժառանգը վերադարձել է հայտնի և հրավիրվել դուքս Ալֆոնսո դ'Էստեի արքունիք։ Լինելով ունևոր մարդ՝ Մելցին շատ բան չի նկարել։ Վիճահարույց է Մելցիի «Թութակով երիտասարդի դիմանկարը» կտավի հեղինակությունը, որը քիչ ընդհանրություններ ունի Լեոնարդոյի ստեղծագործության հետ և ավելի շատ հիշեցնում է Ռաֆայելի հռոմեական դպրոցը։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելցին զբաղվել է Լեոնարդո դա Վինչիի ժառանգության սպասարկմամբ և բովանդակությամբ։ Գեղանկարչության մասին Լեոնարդոյի գրառումները նա տպագրել է «Տրակտատ նկարչության մասին» («Trattato della Pittura») անունով գրքում։

Մելցին մահացել է մոտ 1570 թվականին՝ որպես հարգարժան տեր իր ընտանեկան կալվածքում՝ Վապրիո դ’Ադդայում։ Ֆրանչեսկո Մելցիի ժառանգները շատ արագ վաճառել են Լեոնարդոյի ժառանգությունը, որը նա խնամքով պահել էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. «Две «Флоры»». Государственный Эрмитаж. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Մելցի» հոդվածին։