Suzuki
Suzuki | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող, մոտոցիկլետների արտադրող, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | փետրվարի 10, 1909 |
Հիմնադիր | Michio Suzuki? |
Վայր | Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Տնօրեն | Suzuki Osamu?[1] |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 68 499 մարդ (2020) |
Դուստր ընկերություններ | Maruti Suzuki?, MAGYAR SUZUKI ZRT.?, Suzuki Indomobil Motor?, Pak Suzuki Motors?, Suzuki Motor Gujarat? և Suzuki Motorcycle India Limited? |
Կայք | globalsuzuki.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[2] |
Բորսա | 7269 |
Suzuki Վիքիպահեստում |
Suzuki Motor Corporation (ճապ.՝ スズキ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1909 թվականին Միտիո Սուձուկիի կողմից։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է կարի մեքենաների, մոպեդների և մոտոցիկլետների թողարկմամբ, հիմնադրվել է որպես «Suzuki Loom Works»: 1930-ական թվականներին Ճապոնիայում կտրուկ աճել է ավտոմեքենաների պահանջարկը, և 1937 թվականին Միտիո Սուձուկիի աշխատակիցները սկսել են փոքրածավալ ավտոմեքենաների ստեղծման նախագծի իրականացումը։ Մի քանի նախատիպերի ստեղծումից հետո` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով, ծրագիրը տապալվել է։
Նրանք տրանսպորտային միջոցների ստեղծման գաղափարին վերադարձել են միայն 1951 թվականին, երբ փլուզվել է կարի մեքենաների շուկան։ Ստեղծվել է Suzuki Power Free մոտոհեծանիվը, որի առանձնահատկությունը եղել է երկու սկավառակակիր աստղիկների առկայությունը, որոնց շնորհիվ կարելի էր շարժվել ոչ միայն շարժիչի հաշվին, այլ նաև ոտնակների օգնությամբ կամ միաժամանակ օգտագործելով սկավառակի երկու տեսակ։
1954 թվականին ընկերությունը վերանվանվել է «Suzuki Motor Co., Ltd.», այդ ժամանակ նա ամսական արտադրել է մոտ 6000 մոտոցիկլետ և մոպեդ։ Մեկ տարի անց արտադրության է հանձնվել առջևի քարշակով փոքրալիտրաքանակ «Suzulight»-ը՝ անկախ առջևի և հետևի կախոցներով։ 1962 թվականին սկսվել է մոտոցիկլետների արտահանումն ԱՄՆ, հենց այդ ժամանակ էլ գործարանային թիմը դարձել է «Moto GP» շարքի առաջին հաղթողը։ 1982 թվականին կոնցեռնը թողարկել է աշխարհի առաջին մոտոամենագնացը՝ «QuadRunner LT125» մոդելը։
1967 թվականին ընկերությունը Թաիլանդում բացել է առաջին արտասահմանյան գործարանը, 1982 թվականին իր գործունեությունն է սկսել Հնդկաստանում։ 2008 թվականին «Suzuki»-ի համատեղ ձեռնարկությունը հնդկական «Maruti Udyog» ընկերության հետ զբաղեցրել է ավտոմեքենաների տեղական շուկայի 50%-ը[3]։
1967 թվականին կոնցեռնը սկսել է «Fronte», «Alto», «Cervo» փոքրալիտրաքանակների ընտանիքի առաջին սերնդի արտադրությունը, 1983 թվականին հայտնվել է ավելի բարձր դասի՝ «Swift/Cultus» մոդելը։ Ավտոմեքենաների արտահանումը Միացյալ Նահանգներ մեկնարկել է 1985-ին։ 1988 թվականին սկսվել է «Vitara» քրոսովեր տեսակի ավտոմեքենայի արտադրությունը։
1991 թվականին Հունգարիայում կառուցվել է «Magyar Suzuki» գործարանը։
2009 թվականի դեկտեմբերին «Suzuki»-ն պայմանագիր է կնքել գերմանական Volkswagen Group-ի հետ,նրանք բաժնետոմսեր են փոխանակել և ազդարարել էկոլոգիական ավտոմեքենաների համատեղ մշակման մասին։ Ավելի քիչ, քան երկու տարի անց՝ 2011-ի սեպտեմբերին, հայտարարվեց պայմանագրի փլուզման մասին[4]։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Suzuki»-ի բաժնետոմսերի 16,24 %-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ, ընկերության հաշվեկշռում է գտնվում 16,9%-ը, Millea Holdings-ին է պատկանում 3,86%-ը, «Mitsubishi UFJ Financial Group»-ին՝ 3,28 %-ը, Ճապոնիայի կառավարությանը՝ 23 %-ը[3]։
Ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը Օսամու Սուձուկին է (Osamu Suzuki):
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հայտնի է որպես մարդատար (այդ թվում՝ արտաճանապարհային ավտոմեքենաներ) և բեռնատար ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, «Սուձուկի» անվան տակ նավային շարժիչներ արտադրող։
Անձնակազմի ընդհանուր աշխատողների քանակը՝ 51,503 հզր. մարդ է (2010 թվական)։
2007 թվականին ընկերության արտադրության ծավալը կազմել է 2,57 մլն ավտոմեքենա (10,8 % աճ)։ 2008 ֆինանսական տարում ընկերության վաճառքը կազմել է 2,33 մլն ավտոմեքենա և 1,83 մլն մոտոցիկլետ[5]։
2010 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2011 թվականի մարտին, «Suzuki Motor»-ի հասույթը կազմել է 26,592.3 մլրդ դոլար (-11,1 %), զուտ շահույթը՝ 311,4 մլն դոլար (14,1% աճ)։ Ընկերությունն արտադրել է 2,4 մլն ավտոմեքենա և 3,2 մլն մոտոցիկլետ։
Suzuki-ն Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից ի վեր Ռուսաստանում «Suzuki»-ի պաշտոնական ներմուծողը «ITOCHU Corporation» առևտրային տունն է՝ ի դեմս «Սուզուկի Մոթոր ՌՈՒՍ» ՍՊԸ-ի (նախկինում՝ «ԱյԹիՍի Ավտո ՌՈՒՍ»)։ 2010 թվականից ռուսական ներմուծողի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Suzuki ընկերությանը[6]։ «Սուզուկի Մոտոր ՌՈՒՍ»-ի ղեկավարը Սումիդա Քեիիթին է[7]։
2006 թվականին Ռուսաստանում վաճառվել է «Suzuki» 16 118 մեքենա, այդ թվում 9161 «Grand Vitara»[8]։ 2007 թվականին «Suzuk»i-ի վաճառքը կազմել է 28,6 հզր. ավտոմեքենա։ 2010 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 25,6 հազար «Suzuki» ավտոմեքենա։ 2011-ին «Suzuki»-ն ծրագրել է Ռուսաստանում վաճառել 42 հազար ավտոմեքենա[9]։
2007 թվականի հունիսին ընկերությունը Սանկտ Պետերբուրգի վարչակազմի հետ համաձայնագիր է ստորագրել Շուշարիում ավտոգործարան կառուցելու մասին։ Ակնկալվում էր, որ տարեկան 30 հազար ավտոմեքենա հզորությամբ և մոտավորապես 3 մլրդ ռուբլի արժողությամբ գործարանը կթողարկի «SX4» և «Grand Vitara» մոդելները[3][10]։ Ի դեպ, 2008 թվականի վերջին ընկերության ղեկավարները հայտարարել են, որ այդ նախագիծը կհետաձգվի կամ կչեղարկվի՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ[11]։ 2009 թվականին «Suzuki»-ն քաղաքի իշխանություններին է վերադարձրել ձեռնարկության կառուցման համար հատկացված հողը[12]։
Suzuki-ն Հնդկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանը ճապոնական ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան է։ Տեղական շուկայում ընկերությունը վաճառքի առաջատար է՝ «MarutiІ»-ի հետ համատեղ։ Վաճառքի ծավալը 2007 թվականին Հնդկաստանում կազմել է 758 233 ավտոմեքենա։
Ավտոմեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Liana
- Alto
- Alto Lapin
- APV
- Cappuccino
- Carry
- Cervo
- Suzuki Cultus (նաև Suzuki Forsa, Geo Metro, Pontiac Firefly, և այլն)
- Ertiga
- Escudo
- Suzuki Equator
- Esteem/Cultus Crescent
- Fronte
- Grand Vitara
- Hustler
- Ignis
- Jimny
- Kei
- Kizashi
- LJ-Series
- Mehran
- MightyBoy
- MR Wagon
- Sidekick
- Splash
- Swift
- SX4
- SX4 Crossover
- SX4 Sport
- Suzuki Twin
- Vitara
- Wagon R
- X-90
- XL-7
- Հյուսիսամերիկյան մոդելներ Daewoo-ի հիման վրա
- Swift+
- Forenza/Reno
- Verona
- Հարավամերիկյան մոդելներ Chevrolet-ի հիման վրա
- Fun
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.reuters.com/article/us-suzuki-management-idUSKBN2AO0XF
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ 3,0 3,1 3,2 Александр Губский. «Мы трезво оценивали свои возможности», — Тоисиро Судзуки, главный управляющий директор Suzuki Motor Արխիվացված 2008-04-24 Wayback Machine // Ведомости, № 59 (2081), 2 апреля 2008
- ↑ Сергей Смирнов. «Suzuki разрывает альянс с Volkswagen». // vedomosti.ru. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Юлия Федоринова, Анатолий Темкин, Надежда Зайцева. Suzuki не едет // Ведомости, № 178 (2448), 22 сентября 2009
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) Компания SUZUKI MOTOR CORPORATION приобрела 50 % акций Российского импортера - ↑ Сигэру Седзи: «Российский рынок на текущем этапе не готов платить большую цену за маленькие, но качественные автомобили» // Газета Континент-Сибирь от 20 апреля 2012 года
- ↑ Глеб Столяров. Suzuki за $10 000 Արխիվացված 2007-09-08 Wayback Machine // Ведомости, № 166 (1940), 5 сентября 2007
- ↑ «РБК, 12 января 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Анатолий Темкин, Глеб Столяров. Suzuki выбрала Питер(չաշխատող հղում) // Ведомости, № 105 (1879), 9 июня 2007
- ↑ Глеб Столяров, Кирилл Хрипунов. Suzuki передумала Արխիվացված 2009-02-25 Wayback Machine // Ведомости, № 246 (2268), 26 декабря 2008
- ↑ Александр Губский. Компания недели: Suzuki Motor // Ведомости, № 180 (2450), 24 сентября 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Suzuki» հոդվածին։ |
|