Շուլավեր, Բոլնիս, Կաճաճկուա և այլ գե– տակներ: Հվ. և հվ–արլ. լանջերին կան պղնձի ու րազմամետաղների հանքավայ– րեր:
ԼԱԼՎԱՐ, ավան Հայկական ՍՍՀ Նոյեմ– բերյանի շրջանում, Դեբեդ գետի աջ ափին, շրջկենտրոնից մոտ 15 կմ հյուսիս–արև– մուտք: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է առավելա– պես շամպայն գինիների հումքի արտա– դրությամբ: Կա գինու գործարան: Ունի միջնակարգ և տարրական դպրոցներ, ակումբ, երկու գրադարան, երկու մսուր– մանկապարտեզ, կինո, բուժկայան:
ԼԱԼՎԱՐԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵ–
ՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է 1944-ին, Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Լամբալու գյուղի կոլտնտեսության հիմքի վրա: Հողային ընդհանուր տարա– ծությունը 1377 հա է, որից գյուղատնտ. արտադրության համար օգտագործվում է 1213 հա, այդ թվում խաղողի այգիների հա– մար՝ 256հա, պտղատու այգիների՝ հա, վարելահողերի՝ 55 հա, խոտհարքի՝ 17 հա, արոտավայրերի՝ 713 հա: Զբաղվում է նաե անասնապահությամբ. 1975-ին տըն– տեսությունն ուներ 241 գլուխ խոշոր եղ– ջերավոր անասուն, որից կով՝ 73: Տնտե– սությանը կից գործում է գինու գործարան: 1975-ին հիմնական ֆոնդերը կազմել են 5595,3 հզ. ռ., որից արտադրական ֆոն– դեր՝ 3430,5 հզ. ռ.:
ԼԱԻՏԻ, հայկական ժողովրդական հնա– գույն խաղ: Խաղում են 2 խմբով՝ հարձակ– վողներ և պաշտպանվողներ: Հրապարա– կի կենտրոնում գծվում է շրջանագիծ: Պաշտպանվող խմբի խաղացողները մըտ– նում են շրջանագծի մեջ, գոտիները դա– սավորում շրջանի ներսում և յուրաքան– չյուրը կանգնում է իր գոտու մոտ և թույլ չի տալիս հարձակվողները վերցնեն այն: Այն դեպքում, երբ հարձակվողները տի– րում են գոտիներին, հարվածում են պաշտպանվողներին: Վերջիններս աշխա– vnmiS till ւայւէվ Ոարճաղվող՚Աէւրից որԱԷ մեկին Ա ծրածց հետ փոխել դերերը: Եթե հարձակվողներին հաջողվում է դուրս բերել գոտիները, այդ դեպքում նրանք գոտիներով հարվածում են պաշտպանվող– ներին այնքան ժամանակ, մինչև մեկն ու մեկին ոտքով խփեն: Լ. ունեցել է մի քանի տարբերակներ: Տարոնում Լ. խաղացել են հարսանիքների ժամանակ:
ԼԱԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դա– ղըսաանի ԻՍՍՀ (գրականություն):
ԼԱԿԵՐ, ղազիղումուխներ, Դա– ղըստանի բնիկ ժողովուրդներից: Ապրում են Դաղստանի ԻՍՍՀ լեռնային, մասամբ՝ հս. հարթավայրային շրջաններում: Ընդ– հանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 86 հզ. մարդ, որից 72,2 հզ.՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում (1970): Խոսում են ւակերեն, նաե՝ ադրբե– ջաներեն ու ռուսերեն: Հավատացյալ Լ. սուննի մահմեդականներ են: Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործու– թյամբ, ունեն զարգացած խեցեգործու– թյուն U ոսկերչություն: Սովետական իշ– խանության տարիներին զարգացել է Լ–ի մշակույթը, արվեստն ու գիտությունը: Լ. Պետբոսյան
ԼԱԿԵՐԵՆ, լակ ժողովրդի լեզուն: Պատ– կանում է իբերա՜կովկասյան լեզվաընտա– նիքի դաղստանյան խմբին: Խոսվում է Դաղստանի ԻՍՍՀ–ի առանձին շրջաննե– րում: Խոսողների թիվը՝ մոտ 82,2 հզ. (1970): Ունի 5 հիմնական բարբառ, որոն– ցից կումուխյանը ընկած է գրական Լ–ի հիմքում: Բաղաձայնական համակարգը հարուստ է: Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր: Բայական կարգերում առկա են դիմային ու դասային ցուցիչներ: Նա– խադասությանը հատուկ է էրգատիվ կա– ռուցվածք: Այբուբենը մինչև 1928-ը՝ արա– բագիր, 1928–38-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր:
ԼԱԿՀՆԱՈՒ, Լ ա կ ն ա ու, քաղաք Հընդ– կաստանի հյուսիսում, Գոմատի գետի ափին, Ուտար Պրադեշ նահանգի վարչա– կան կենտրոնը: 826,2 հզ. բն. (1971): Տրանսպորտային կարևոր հանգույց է, Գանգեսի հովտի արդ. կենտրոն:
ԼԱԿՄՈՒՍ (հոլ. lakmoes), ներկանյութ, ստացվում է քարաքոսի որոշ տեսակնե– րից (օրինակ, Roccella tinctoria): Լ–ի կա– ռուցվածքն ու բաղադրությունը բարդ է և վերջնականորեն հաստատված չէ: Լ–ի ներկող բաղադրիչը թույլ թթու ազոլիտ– մինն է, որի աղերը ունեն կապույտ գույն: Կիրառվում է որպես ինդիկաաոր. թթվա– յին միջավայրում ներկվում է կարմիր, հիմնային միջավայրում՝ կապույտ: Գործ– նականում օգտագործում են Լ–ով ներծըծ– ված թղթեր:
ԼԱԿՇՄԻ–ԲԱԻ (1835–1858), Զհանսի իշ– խանուհի, 1857–59-ի հնդկական ժողո– վըրդական ապստամբության մասնակից, Հնդկաստանի ազգային հերոսուհի: 1857-ին, երբ սիփահիները Ջհանսում ջախջախեցին անգլ. գաղութարարներին (որոնք 1854-ին անեքսիայի էին ենթարկել իշխանությունը), Լ–Բ. իր ձեռքը վերցրեց իշխանության կառավարումը: Թեև Լ–Բ. իր հավատարմությունն էր հայտնել գա– ղութային իշխանություններին, նրան մե– ղադրեցին անգլ. զինվորների սպանու– թյան մեջ: Նա միացավ ապստամբներին և հերոսաբար զոհվեց գաղութարարների դեմ պայքարում:
ԼԱԿՈԲԱ Նեստոր Ապոլոնի(1893–1936), սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմկուսի անդամ 1912-ից: 1918-ին եղել է վրաց. մենշևիկյան կառավարու– թյան դեմ ապստամբության ղեկավարնե– րից, Սուխումի ՌՀԿ–ի նախագահի տեղա– կալ, պարտիզանական ջոկատի կազմա– կերպիչ: 1920-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ի Կովկաս– յան բյուրոյի հանձնարարությամբ ղեկա– վարել է Բաթումի ընդհատակյա բոլշևիկ– յան կազմակերպությունը: 1921-ից՝ Աբ– խազիայի Հեղկոմի նախագահի տեղակալ, 1930–36-ին՝ Աբխազական ԻԱՍՀ կենտ– գործկոմի նախագահ, Վրաստանի կոմ– կուսի ԿԿ–ի, Անդրֆեդերացիայի կոմ– կուսի ԿԿ–ի, ՍՍՀՄ Կենտգործկոմի ան– դամ: Համ Կ(բ)Կ XIII, XV, XVII համագու– մարների պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշաններով: £. Թոիձե
ԼԱԿՈԼԻԹ (< հուն. XaHKOg – փոս և …փթ), սնկաձև ինտրուզիվ մարմին, որի հատակը և տանիքը ներդաշնակ են պար– փակող ապարների շերտավորությանը: Լ–ի մակերևույթը գմբեթաձև է, իսկ հիմքը՝ համարյա հորիզոնական: Առաջանում է, երբ մածուցիկ մագման, ներդրվելով երկ– րակեղևի փոքր խորություններում, բարձրացնում է իրենից վեր գտնվող նըստ– վածքային ապարների շերտերը և լցվում առաջացած տարածությունը: Հանդիպում են հին և նոր հրաբխականության շրջան– ներում: ԱՍՀՄ–ում Լ–եր հայտնի են Հյու– սիսային Կովկասում՝ Պյատիգորսկ և ժե– լե զնովոդսկ քաղաքների շրջակայքում:
ԼԱԿՈՆԻ&Մ (հուն… հակիրճություն), մտքի սեղմ ու խստիվ արտահայտություն: Հնարավորին չափ քիչ բառերի օգտագոր– ծումով միտքն արտահայտելու ոճ: .Ըստ ավանդության, Լ. հատուկ է եղել Լակո– նիայում ապրող սպարտացիներին:
ԼԱԿՈՆԻԿՍ, Լ ա կ ո ն ի ա (axomxii), մարզ Հին Հունաստանում, Պելոպոնեսի հարավ–արևելքում: Հս–ում սահմանակից էր Արգոլիդային և Արկադիային, արմ–ում՝ Մեսսենիային: Մինչև մ. թ. ա. XII դ. Լ–ում եղել են Եգեյան մշակույթի մի շարք կենտրոններ: Մ. թ. ա. XII դ. Լ. նվաճել են դորիացիները: Մ. թ. ա. X կամ IX դ. Լ–ի տարածքում առաջացել է Սպարտա բնակավայրը, որը հետագայում դարձել է հին հուն, խոշոր պետություն (կոչվել է նաև Լակեդեմոն): Լ., Լակեդեմոն, Սպար– տա անվանումները գործածվում են որ– պես հոմանիշներ: Այժմ Լ–ի տարածքը կազմում է Հունաստանի Լակոնիա նոմո– սը՝ Սպարտա կենտրոնով: ԼԱ Կ Ո ՐՈՒՆՅԱ (la Coruna), Կ n ր ու ն– յ ա, քաղաք և նավահանգիստ Իսպանիա– յում՝ Գալիցիայում, Ատլանտյան օվկիա– նոսի ափին, Լա Կորունյա նահանգի վար– չական կենտրոնը: 189,7 հզ. բն. (1971):
ԼԱԿՏԱՄՆԵՐ, ամինաթթուների ներքին ցիկլավոր ամիդներ: Օղակում պարունա– կում են –CO–NH– խմբավորում (I): Լ–ի ւոաոււոոմեր «էնոլային» ձևը կոչվում է լակտիմ (II). (CH)T)CO^O ^ (CH^C-OH: NH N I II Ամինաթթվի տեսակից կախված, տարբե– րում են (3-, 7–, Ց–, £- Լ.: Ստացվում են ամինաթթուների կամ դրանց ածան– ցյալների ցիկլացմամբ, ցիկլավոր կետոն– ների օքսիմների Բ և կ մ ա ն ի վերա– խմբավորմամբ և այլ եղանակնե– րով: Կիրառվում են օրգ. սինթեզում: Կենսաբանորեն ակտիվ նյութեր են:
ԼԱԿՏԱՑԻԱ (լատ. Lacto բառից՝ պարու– նակում եմ կաթ, կերակրում եմ կաթով), կաթի առաջացման, կուտակման և պար– բերաբար արտազատման պրոցես կնոջ և կաթնասուն կենդանու կաթնագեղձում: Լ. սկսվում է ծննդաբերությունից հետո և շարունակվում մինչև կաթի արտազատման դադարը: Կաթն առաջանում է արյան բա– ղադրամասերից կաթնագեղձի ալվեոլնե– րի էպիթելային (սեկրետոր) բջիջներում: Ընթանում է չորս փուլով, արյունից «նա– խակաթի» ներծծում էպիթելային բջիջնե– րում, կաթի բաղադրամասերի սինթեզում, բջիջների ցիտոպլազմայում սինթեգվող նյութերի կազմավորում և կուտակում, կաթի արտազատում ալվեոլների խոռոչի և կաթնագեղձի այլ ծավալների մեջ (օրի–