Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ
Ազգային պուրակ | |
---|---|
Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ | |
![]() Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակին դիրքը | |
Երկիր | Յունաստան |
Հիմնադրուած է՝ | 2009[1] |
Տարածութիւն | 549,29քլ² քմ² |
Պաշտօնական կայքէջ | fdor.gr |
Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ․ Յունաստանի ազգային պուրակ, Տրամա եւ Քսանթի մարզեր։ Կը գտնուի Ռոտոփի լեռնաշղթային կեդրոնական եւ արեւմտեան մասին։ Ընդհանուր տարածութիւնն է 549,29քլ²։
Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակը կ՛երկարի Ֆալաքրօ լերան (Տրամա մարզ, Արեւելեան Մակեդոնիոյ եւ Թրակիոյ շրջանային միաւոր, Յունաստան) հիւսիս-արեւելեան լանջերէն մինչեւ յունապուլկարական սահմանները եւ Քսանթիին լեռնային շրջանը։ Տարածութիւնը 549,29քլ² է։
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/1992-08-Paranesti-007.jpg/220px-1992-08-Paranesti-007.jpg)
Պուրակը հիմնադրուած է 2009-ին, որպէսզի պահպանուի հարուստ բազմաբուսականութիւնն ու կենդանիները, եւ կը հովանաւորուի Եւրոպական Միութեան Բնավայրի Ուղղիչէն (92/43/ΕΟΚ - Habitats Directive)։ Անտառները կը պատեն պուրակին 85%։
Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակին սահմաններուն մէջ կը գտնուի «Ֆրաքթոս Կոյս Անտառ»ը, որ Եւրոպայի 5 կոյս անտառներէն մէկն է։ Պուրակին մէջ կը պահպանուին կենսավայրեր, ինչպէս օրինակ՝ Վաթիրեմայի մանրատերեւեայ գետափունք անտառը, Ախլատօրեմաթօ եւ Լիվատիթի ջրվէժները, Ցիխլա եւ Հայտու անտառները։
Բուսականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Agia_Varvara_fall.jpg/220px-Agia_Varvara_fall.jpg)
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/%CE%9A%CE%B1%CF%84%CE%B1%CF%81%CF%81%CE%AC%CE%BA%CF%84%CE%B7%CF%82_%CE%9B%CE%B5%CE%B9%CE%B2%CE%B1%CE%B4%CE%AF%CF%84%CE%B7.jpg/220px-%CE%9A%CE%B1%CF%84%CE%B1%CF%81%CF%81%CE%AC%CE%BA%CF%84%CE%B7%CF%82_%CE%9B%CE%B5%CE%B9%CE%B2%CE%B1%CE%B4%CE%AF%CF%84%CE%B7.jpg)
Ցած բարձրութիւններուն վրայ ծիլ կու տան զանազան թուփեր, իսկ մեծ բարձրութիւններուն կը հանդիպինք սեւ շոճիին, եղեւնիին, փիճիին, մակեդոնեան կամ պալքանեան շոճիին, կարմրաշոճիին, անտառային շոճիին եւ ցարասիի։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էլաթիա անտառ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էլաթիա անտառախիտ լերան նկարներ
Ֆրաքթօ անտառ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ֆրաքթօ լերան անտառէն նկարներ
Հայտու անտառ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հայտու լերան անտառէն նկարներ
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ռիլա Ազգային Պուրակ
- Բիրին Ազգային Պուրակ
- Ռոտոփի լեռնային միախառն անտառներ
- Էլաթիա (լեռ)
- Ֆրաքթօ (լեռ)
- Հայտու (լեռ)
- ֆալաքրօ
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ, 29-11-2021(յունարէն)
- ↑ ecothraki - Թրակիոյ բազմաբուսականութիւնը, Ազգային պուրակներ, Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ(յունարէն)