(Translated by https://www.hiragana.jp/)
Աննի Էռնո - Վիքիպեդիա Jump to content

Աննի Էռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննի Էռնո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1940(1940-09-01)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրԼիլբոն, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՌուանի համալսարան և Բորդոյի համալսարան
Ազդվել էՍրտխառնոց (վեպ)[5], «Իրեր» (վեպ)[5], Էլիզ կամ իրական կյանք[5], Վիրջինիա Վուլֆ[5], Սիմոնա դը Բովուար[5] և Պիեր Բուրդյո[6]
ԵրկերԴատարկ պահարաններ, Տեղում և Տարիներ
Մասնագիտությունգրող, ուսուցչուհի և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքannie-ernaux.org/fr
 Annie Ernaux Վիքիպահեստում

Աննի Էռնո (ֆր.՝ Annie Ernaux, սեպտեմբերի 1, 1940(1940-09-01)[1][2][3][…], Լիլբոն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող, գրականության ոլորտում 2022 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննի Դյուշենը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 1-ին Լիլբոնում։ Նա իր մանկությունն անցկացրել է Նորմանդիայի Իվտո քաղաքում։ Այնտեղ նրա ծնողներն ունեցել են փոքրիկ սրճարան[14]։ Ռուանի համալսարանն ավարտելուց հետո նա գրականություն է դասավանդել տարրական և միջնակարգ դպրոցներում (Անսի-լե-Վյեում և Պոնտուազում), այնուհետև դասավանդել է հեռակա ուսուցման ազգային կենտրոնում[15]։

Էռնոյի առաջին վեպը՝ «Les Armoires vides», լույս է տեսել 1974 թվականին։ Վեպը պարունակում է ինքնակենսագրական հստակ մոտիվներ, ինչը բնորոշ է գրողի հետագա ստեղծագործությանը։ Նրա բոլոր վեպերն այս կամ այն կերպ արտացոլում են նրա կենսագրության դրվագները՝ մանկություն, սոցիալական կարիերա, ամուսնություն և մայրություն, սեփական սեքսուալության բացահայտում, աբորտ, կրծքի քաղցկեղ, մոր հիվանդություն և մահ։ Գրողի խոսքով՝ ինքը նախընտրում է ոչ թե ստեղծագործել ավանդական ժանրերում, այլ փնտրել ինքնարտահայտման սեփական ձևը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը հրատարակվել է «Gallimard» հրատարակչության կողմից։

1960-ականներին նա ամուսնացել է Ֆիլիպ Էռնոյի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Էրիկը և Դեյվիդը[16]։ Զույգն ամուսնալուծվել է 1980-ականների սկզբին՝ 17 տարվա համատեղ կյանքից հետո[17]։

2014 թվականից Սերժի Պոնտուազի համալսարանի պատվավոր դոկտոր է[18]։

  • 1984-Ռենոդո մրցանակ, «La Place» վեպի համար[19]
  • 2008- Մարգարիտ Դյուրասի մրցանակ, «Les Années» վեպի համար[20]
  • 2008-Ֆրանսուա Մորիակի մրցանակ «Les Années» վեպի համար
  • 2008-Ֆրանսերենի մրցանակ՝ ստեղծագործական ամբողջության համար
  • 2022 -Գրականության Նոբելյան մրցանակ, խիզախության և ճշգրտության համար, «որով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումը և հավաքական շրջանակները»[21][22]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Les Armoires vides, Paris, Gallimard, 1974; Gallimard, 1984, 978-2-07-037600-1
  • Ce qu’ils disent ou rien, Paris, Gallimard, 1977; French & European Publications, Incorporated, 1989, 978-0-7859-2655-9
  • La Femme gelée, Paris, Gallimard, 1981; French & European Publications, Incorporated, 1987, 978-0-7859-2535-4
  • La Place, Paris, Gallimard, 1983; Distribooks Inc, 1992, 978-2-07-037722-0
  • Une Femme, Paris, Gallimard, 1987 (на русском: Женщина / Пер. М. Красовицкой. — М.: No Kidding Press, 2022. — ISBN 978-5-6047288-3-3)
  • Passion simple, Paris, Gallimard, 1991; Gallimard, 1993, 978-2-07-038840-0 (на русском: Обыкновенная страсть // Обыкновенная страсть; Стыд / Пер. Н. Поповой, И. Попова. — М.: Кстати, 1997. — ISBN 5-88113-005-7)
  • Journal du dehors, Paris, Gallimard, 1993
  • La Honte, Paris, Gallimard, 1997[23] (на русском: Стыд // Обыкновенная страсть; Стыд / Пер. Н. Поповой, И. Попова. — М.: Кстати, 1997. — ISBN 5-88113-005-7)
  • Je ne suis pas sortie de ma nuit, Paris, Gallimard, 1997
  • La Vie extérieure : 1993—1999, Paris, Gallimard, 2000
  • L'Événement, Paris, Gallimard, 2000, 978-2-07-075801-2 (на русском: Событие / Пер. М. Красовицкой. — М.: No Kidding Press, 2021. — ISBN 978-5-6046450-4-8)
  • Se perdre, Paris, Gallimard, 2001
  • L’Occupation, Paris, Gallimard, 2002 (на русском: Во власти / Пер. М. Красовицкой. — М.: No Kidding Press, 2022. — ISBN 978-5-6047288-6-4)
  • L’Usage de la photo, with Marc Marie, Paris, Gallimard, 2005
  • Les Années, Paris, Gallimard, 2008, 978-2-07-077922-2[24] (на русском: Годы : мы - это наша память / Пер. А. Беляк. — М.: Эксмо, 2021. — ISBN 978-5-04-115790-6)
  • L’Autre fille, Paris, Nil 2011 978-2-84111-539-6
  • L’Atelier noir, Paris, éditions des Busclats, 2011
  • Écrire la vie, Paris, Gallimard, 2011
  • Retour à Yvetot, éditions du Mauconduit, 2013
  • Regarde les lumières mon amour, Seuil, 2014
  • Mémoire de fille, Gallimard, 2016 (на русском: Память девушки / Пер. М. Красовицкой. — М.: No Kidding Press, 2022. — ISBN 978-5-6046450-5-5
  • Hôtel Casanova, Gallimard Folio, 2020
  • Le jeune homme, Gallimard, 2022

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119012278 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Annie Ernaux, une Nobel féministe et engagée
  6. Bourdieu : le chagrin, par Annie Ernaux
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  8. Preisträger
  9. Announcement of the 2022 Nobel Prize in Literature(բազմ․)(untranslated).
  10. Annie Ernaux FactsNobel Foundation.
  11. Shaffi S. Annie Ernaux wins the 2022 Nobel prize in literatureThe Guardian, 2022.
  12. https://www.leparisien.fr/val-d-oise-95/l-universite-rend-hommage-a-l-ecrivain-annie-ernaux-19-11-2014-4302835.php
  13. http://www.lamontagne.fr/paris/loisirs/art-litterature/2015/11/29/pierre-michon-une-uvre-totale_11684204.html
  14. Annie Ernaux
  15. Biographie
  16. «Les Années Super-8 d'Annie Ernaux et David Ernaux-Briot». ActuaLitté. 2022 թ․ հուլիսի 29. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. Cassivi, Marc (2022 թ․ մայիսի 24). «Les années filmées d'Annie Ernaux». La Presse. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. Nobel Prize in Literature 2022: Annie Ernaux, bearing witness to women’s experiences and memory
  19. 2022 Nobel Literature laureate is French author Annie Ernaux who believes in 'the liberating force of writing'
  20. Annie Ernaux
  21. The Nobel Prize in Literature 2022 was awarded to Annie Ernaux "for the courage and clinical acuity with which she uncovers the roots, estrangements and collective restraints of personal memory
  22. LLC, Helix Consulting. «Ֆրանսուհի Աննի Էռնոն՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. Tison, Jean-Pierre (1997 թ․ փետրվարի 1). «Critique: Annie dans l'arrière-boutique». L'EXPRESS (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  24. Massoutre, Guylaine (2008 թ․ ապրիլի 19). «Littérature française - La chronique douce-amère d'Annie Ernaux». Le Devoir (ֆրանսերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննի Էռնո» հոդվածին։