Իոնափոխանակման ռեակցաներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իոնափոխանակման ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոնափոխանակման ռեակցիաներ կոչվում են այն ռեակցիաները, որոնք իրականացվում են ջրային լուծույթներում և ընթանում են մինչև վերջ երեք դեպքերում՝
- Երբ առաջանում է գազային նյութ↑
- Երբ առաջանում է նստվածք↓
- Երբ առաջանում է թույլ էլեկտրոլիտ՝ H20(ջուր)
Իոնափոխանակման ռեակցիաներ կազմելու համար՝
- Գրում ենք ռեակցիան և հավասարեցնում
- Գրում ենք իոնական տեսքով և կոչում ենք իոնական հավասարում
- Աջ և ձախ մասերը կրճատելուց ստանում ենք կրճատ իոնական հավասարում։
Օրինակ՝
H2[SO4]+2NaOH=Na2SO4+2H2O 2H++SO42-+2Na++2OH-=2Na++SO42-+2H2O 2H++2OH-=2H2O