(Translated by https://www.hiragana.jp/)
Ֆաբինյո (ֆուտբոլիստ, ծնված 1993) - Վիքիպեդիա Jump to content

Ֆաբինյո (ֆուտբոլիստ, ծնված 1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաբինյո
Fabinho
Ֆաբինյոն Լիվերպուլի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fábio Henrique Tavares
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1993(1993-10-23)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 188 սմ
Քաշ 78 կգ
Դիրք աջ պաշտպան, հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 3
Պատանեկան կարիերա
2006-2010 Բրազիլիա Պաուլինիա
2010-2012 Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Պորտուգալիա Ռիու Ավի 0 (0)
2012-2013   Իսպանիա Ռեալ Մադրիդ B 30 (2)
2013   Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2013-2015   Ֆրանսիա Մոնակո 62 (1)
2015-2018 Ֆրանսիա Մոնակո 105 (22)
2018-ներկա Անգլիա Լիվերպուլ 36 (1)
Ազգային հավաքական
2015-ներկա Բրազիլիա Բրազիլիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 19-ի, 2019

Ֆաբիո Էնրիկե Տավարես (պորտ.՝ Fábio Henrique Tavares, հոկտեմբերի 23, 1993(1993-10-23)[1][2], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), առավել հայտնի որպես Ֆաբինյո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆաբինյոն սկսել է Ֆլումինենսեում[4][5][6]։ 2012 թվականի հունիսի 8-ին նա 6 տարվա պայմանագիր կնքեց պորտուգալական Ռիու Ավիի հետ։ 1 ամիս ակումբում անցկացնելուց հետո՝ հուլիսի 19-ին Ֆաբինյոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Մադրիդ[7][8]՝ հանդես գալով միայն Կաստիլիայի կազմում[9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սեգունդա Դիվիզիոնում նշեց օգոստոսի 17-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[10][11]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի ապրիլի 28-ին՝ Նումանսիայի դեմ խաղում[12][13]։ Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում իր միակ հանդիպումը Ֆաբինյոն անցկացրեց մայիսի 8-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կոենտրաոյին Մալագայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[14][15]։ Կաստիլիայի կազմում բրազիլացին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[16][17]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 19-ին Ֆաբինյոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Մոնակո[18][19][20]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորդոյի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը Մոնակոյի կազմում խփեց 2014 թվականի մարտի 26-ին՝ Ֆրանսիայի գավաթի Լանսի դեմ խաղում[23][24]։ 2013-14 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2014 թվականի հուլիսի 2-ին Մոնակոն 1 տարով երկարաձգեց Ֆաբինյոյի վարձավճարը։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում բրազիլացին անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[27][28]։ Լիգա 1-ում առաջին գոլը խփեց 2015 թվականի մարտի 22-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[29]։ 2014-15 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2015 թվականի մայիսի 19-ին Մոնակոն գնեց Ֆաբինյոյի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[31][32][33]։ Սեպտեմբերի 13-ին բրազիլացին խփեց Այաչոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Սեպտեմբերի 24-ին նա գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղի վերջին րոպեին՝ օգնելով Մոնակոյին հաղթել 3-2 հաշվով[35]։ Դեկտեմբերի 13-ին Ֆաբինյոն գոլ հեղինակեց Սենտ-Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[36]։ 2016 թվականի հունվարի 3-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիայի գավաթի Բյուլիի դեմ խաղում[37]։ 2015-16 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2016 թվականի օգոստոսի 12-ին Ֆաբինյոն գոլի հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[39]։ Օգոստոսի 23-ին բրազիլացին խփեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վիլյառեալի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[40]։ Նոյեմբերի 5-ին Ֆաբինյոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նանսիի դեմ խաղում[41]։ 2017 թվականի փետրվարի 21-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[42][43]։ Ապրիլի 1-ին Ֆաբինյոն խաղադաշտ դուրս չեկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[44], իսկ Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[45][46]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[47][48], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[49][50], որտեղ պարտվեց Յուվենտուսին[51][52]։

2017 թվականի հուլիսի 29-ին Լեմարը մասնակցեց Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին[53], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[54][55]։ Օգոստոսի 27-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[56]։ 2018 թվականի հունվարի 28-ին նա գոլ խփեց Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[57]։ Մարտի 31-ին Ֆաբինյոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[58], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[59][60]։ Մայիսի 12-ին նա խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[61][62]։ Մոնակոյի կազմում Ֆաբինյոն անցկացրեց 233 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[63][64]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ին Ֆաբինյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[65][66][67]։ Ակումբը նրա համար վճարեց 43․7 միլիոն ֆունտ ստերլինգ[68][69][70]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Սադիո Մանեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[71]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց միայն հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ադամ Լալանային Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[72][73]։ Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց դեկտեմբերի 26-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[74][75]։ 2019 թվականի հունիսի 1-ին բրազիլացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[76]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[77][78]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[79]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Ֆաբինյոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[80], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[81][82]։ Օգոստոսի 14-ին անգլիացին իրացրեց իր 11-մետրանոցը ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[83]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[84][85]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքական Ֆաբինյոն առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի մայիսին՝ ընդգրկվելով թիմի՝ Կոպա Ամերիկայի համար կազմում[86][87]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Դանիլոյին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[88][89]։ Կոպա Ամերիկայում Ֆաբինյոն չմասնակցեց ոչ մի հանդիպման, իսկ Բրազիլիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պարագվային[90][91]։ 2016 թվականին Ֆաբինյոն կրկին ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար կազմում[92][93], սակայն նորից չանցկացրեց ոչ մի հանդիպում, և Բրազիլիան դուրս մնաց խմբային փուլից[94][95]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[96]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 30 2 30 2
Ռեալ Մադրիդ 2012–13 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Մոնակո 2013–14 Լիգա 1 26 0 4 1 1 0 31 1
2014–15 36 1 4 0 10 1 3 0 53 2
2015–16 34 6 3 2 9 0 1 0 47 8
2016–17 37 9 4 0 14 3 1 0 56 12
2017–18 34 7 2 1 5 0 5 0 46 8
Ընդհանուր 167 23 17 4 38 4 11 0 233 31
Լիվերպուլ 2018–19 Պրեմիեր Լիգա 28 1 1 0 11 0 1 0 41 1
2019–20 8 0 0 0 2 0 2 0 12 0
Ընդհանուր 36 1 1 0 13 0 3 0 53 1
Կարիերայի ընդհանուր 233 26 18 4 51 4 14 0 316 34

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[96]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 3 0
2016 1 0
2018 3 0
2019 3 0
Ընդհանուր 10 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո

Լիվերպուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Fabinho - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Who is Fabinho? Monaco's versatile Brazilian speedster set to join Man United». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «Who is Liverpool new boy Fabinho, and how will he fit into their team?». inews.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Alves, Marcus. «Fabinho's Unusual Route to Becoming One of World's Best Defensive Midfielders». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Real Madrid sign Brazilian youngster Fabinho on loan - report - Goal.com». Goal.com (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Real sign full-back Fabinho». www.marca.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Real Madrid News: Fabinho to play for Real Madrid Castilla». Real Madrid News. 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Villarreal CF - Real Madrid Castilla, Aug 17, 2012 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. AS, Diario (2012 թ․ օգոստոսի 17). «Villarreal 2 Real Madrid Castilla 1 | Más Fútbol | AS.com». AS.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «CD Numancia - Real Madrid Castilla, Apr 28, 2013 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. «Numancia vs. Real Madrid Castilla - Football Match Report - April 28, 2013». ESPN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  14. «Real Madrid - Málaga CF, May 8, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. «Real Madrid CF v Málaga CF Live Commentary & Result, 08/05/2013, Primera División | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  16. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. Cox, James. «Everything you need to know about Fabinho». Buzz.ie. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  18. «Monaco complete Fabinho signing - Goal.com». Goal.com (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «Monaco complete signing of Fabinho - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Monaco sign Rio Ave´s Fabinho on loan :: playmakerstats.com». www.playmakerstats.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. «Falcao seals win for Monaco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  23. «AS Monaco - RC Lens, Mar 26, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. «Monaco 6 - 0 Lens Match report - 3/26/14 Coupe de France - Goal.com». www.goal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  25. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  26. «AS Monaco - Bayer 04 Leverkusen, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  27. «AS Monaco - Zenit St. Petersburg, Dec 9, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  28. «AS Monaco FC v FK Zenit St. Petersburg Live Commentary & Result, 09/12/2014, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  29. «Stade Reims - AS Monaco, Mar 22, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  30. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Official: Monaco complete permanent signing of Fabinho | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. «Fabinho signs permanent deal with Monaco». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  33. «Monaco sign Fabinho permanently». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  34. «GFC Ajaccio - AS Monaco, Sep 13, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  35. «HSC Montpellier - AS Monaco, Sep 24, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  36. «AS Monaco - AS Saint-Étienne, Dec 13, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  37. «AS Monaco - JS Saint-Jean Beaulieu, Jan 3, 2016 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  39. «AS Monaco - EA Guingamp, Aug 12, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  40. «AS Monaco - Villarreal CF, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  41. «AS Monaco - AS Nancy-Lorraine, Nov 5, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  42. «Manchester City - AS Monaco, Feb 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  43. Oatway, Caroline. «Spirited City triumph in eight-goal thriller». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  44. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  46. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  47. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  48. 48,0 48,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  49. uefa.com. «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  50. AS, Diario (2017 թ․ մայիսի 9). «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  53. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  54. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  55. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  56. «AS Monaco - Olympique Marseille, Aug 27, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  57. «Olympique Marseille - AS Monaco, Jan 28, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  58. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  59. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  60. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  61. «AS Monaco - AS Saint-Étienne, May 12, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  62. «FABINHO WINNER LIFTS MONACO TO SECOND». www.ligue1.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  63. «Agreement with Liverpool for Fabinho». AS Monaco (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  64. Namibian, The. «Brazil midfielder Fabinho to join Liverpool: official». The Namibian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  65. «Reds agree deal to sign Fabinho». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  66. «Fabinho: Liverpool agree £39m deal for Monaco midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  67. «Liverpool Sign Fabinho». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  68. Burt, Jason (2018 թ․ մայիսի 28). «Liverpool sign midfielder Fabinho for £43.7m from Monaco». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  69. «Liverpool sign Fabinho in £43.7m deal from Monaco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  70. «Liverpool complete £44m signing of Monaco midfielder Fabinho». Mail Online. 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  71. «Liverpool FC - Paris Saint-Germain, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  72. «Huddersfield Town - Liverpool FC, Oct 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  73. «'Reminds me of Yaya' - Some Liverpool fans finally praise former 'flop' and 'fraud'». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  74. «Liverpool FC - Newcastle United, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  75. Anfield, Andy Hunter at (2018 թ․ դեկտեմբերի 26). «Liverpool thump Newcastle with Fabinho supplying the icing on the cake». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  76. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  77. 77,0 77,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  78. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  79. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  80. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  81. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  82. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  83. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  84. 84,0 84,1 Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  85. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  86. «Brazil's final 23-man squad for Copa America 2015». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  87. «Brazil Team Squad For 2015 Copa America (Announced)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  88. «Brazil - Mexico, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  89. «Brazil vs Mexico Lineups and Statistics - Goal.com». Goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  90. «Brazil - Paraguay, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  91. Agencies; staff (2015 թ․ հունիսի 28). «Brazil 1-1 Paraguay (Paraguay win 4-3 on penalties | Copa América match report». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  92. Press, Associated (2016 թ․ մայիսի 5). «Neymar left out of Copa América squad as Brazil focus on Olympics». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  93. «10 Stars Snubbed From Brazil's Copa America Squad». Soccer Laduma. 2016 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  94. Lutz, Tom (2016 թ․ հունիսի 13). «Brazil tumble out of Copa América in group stage after Peru's handball goal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  95. Downie, AFP,Andrew (2016 թ․ հունիսի 13). «Brazil crash out of Copa America after controversial loss to Peru». www.livemint.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  96. 96,0 96,1 «Fabinho». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբինյո (ֆուտբոլիստ, ծնված 1993)» հոդվածին։